Ակադեմիական գեղանկարչության մաստեր-կլաս՝ Գրիգոր Եղիազարյանի մասնակցությամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
127 Views

Գրիգոր Եղիազարյանը ժամանակակից հայ նկարիչ է, որի ստեղծագործական մտածողությունը ձևավորվել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական դպրոցների խաչմերուկում։ Նա Սանկտ Պետերբուրգի Ի. Ե. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի ավարտական կուրսի ուսանող է։ Ուսանում է առաջատար վարպետների ղեկավարությամբ՝ շարունակելով դասական գեղանկարչության ավանդույթները։

Նրա մասնագիտական ուղին արդեն իսկ նշանավորվել է կարևոր ձեռքբերումներով՝ նա 2025 թվականին ճանաչվել է ԱՊՀ երկրների լավագույն ուսանողներից մեկը, արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Գրան-պրի միջազգային պլեների շրջանակում։ 2026-ին ընտրվել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ։

Մաստեր-կլասի ընթացքում արվեստագետը կներկայացնի ակադեմիական գեղանկարչության հիմնարար սկզբունքները դիմանկարի մեջ։

Մասնակիցները ոչ միայն կհետևեն գործընթացին, այլև հնարավորություն կունենան ներգրավվել, հարցեր տալ և ստանալ անհատական ուղղորդում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել