Հրատարակվել է «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» աշխատության էլեկտրոնային տարբերակը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
433 Views

Հարգարժան բարեկամ

Այս նամակը հասցեագրված է նրանց՝ ովքեր կապ ունեն Սյունիքի մարզի Վերիշեն (Հին Գորիս, Յերի Շեն) գյուղի և ձորի մյուս բնակավայրերի (Գորիս գյուղ, Գորիս քաղաք, Բռուն, Սինդարա և այլք) պատմության, եկեղեցու, սրբավայրերի, ժողովրդագրության, կրթության, գիտության, մշակույթի, գրականության ու արվեստի, այստեղ ապրած ու ապրող տոհմերի, նրանց կենցաղի ու զբաղմունքի հետ:

Ընթերցողի սեղանին է իմ կողմից հեղինակած «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» աշխատության երկու գրքերի էլեկտրոնային տաբերակները: Դրանք տեղադրված են Հայաստանի ազգային գրադարանի թվային շտեմարանում, ունեն օգտվելու մեծ հնարավորություններ: Դուք կարող եք անվճար կարդալ գրքի հատորները, ներբեռնել և տեղադրել ձեր համակարգչի աշխատասեղանին, տպագրել գրքերը, նրանց առանձին էջեր, հոդվածներ, լուսանկարներ, qr – կոդով բացել և ամրագրել ձեր հեռախոսում և այլն…

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ գունավոր տպագրության և առկա ծավալների (A4 ֆորմատ, 862 էջ ու 800 էջ) պայմաններում՝ տպագրության արժեքը բավական թանկ է, այն տպագրվում է սահմանափակ քանակությամբ: Որպեսզի տպագիր օրինակները հասանելի լինեն բոլորին՝ նախատեսում ենք դրանք տալ երկրի և արտերկրի մի շարք հայտնի գրադարանների, թանգարանների, ՀՀ ակադեմիական ինիստիտուտների և որոշ խոշոր կազմակերպությունների: Այդ առթիվ կարվի լրացուցիչ տեղեկատվություն:

Շնորհակալության խոսք եմ ուղղում բոլոր նրանց, ովքեր սիրով ու նվիրումով մասնակցել են գրքի ստեղծմանը: Մեծապես շնորհակալ եմ նաև հովանավորներին, որ հետևողական օգնել են գիրքը հրատարակության նախապատրաստելու և տպագրելու գործընթացներին: Կարծում եմ, որ բոլորս միասին կատարել ենք շնորհակալ աշխատանք՝ ներկա և գալիք սերունդների համար:

«Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» գրքի էլեկտրոնային հասցեն.

https://bit.ly/4uOWMRT

(Կարդալ առցանց գիրք 1

Կարդալ առցանց գիրք 2)

Կարող եք բացել նաև հետևյալ հղմամբ.

https://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl…

qr – կոդ գիրքը հեռախոսում բացելու համար.

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել