ԳՊՀ-ում անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
100 Views

ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Մայիսի 7-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Հերմինե Հարությունյանի գլխավորությամբ։

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի նպատակն է ՀՀ բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումը՝ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով:

Հանդիպման նպատակն էր բարձրացնել երիտասարդների ֆինանսական գրագիտության մակարդակը և ձևավորել պատասխանատու ֆինանսական վարքագիծ։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման, խնայողությունների ձևավորման հմտություններին:

Աշխատակիցներն անդրադարձան Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեությանը, դրա դերակատարությանը ֆինանսական համակարգում և հիմնական գործառույթներին:

Դասընթացի շրջանակում մասնակիցները տեղեկացան նաև ՀՀ-ում պարտատոմսերի շուկայի առանձնահատկություններին, ֆիզիկական անձանց կողմից պարտատոմսերում ներդրումներ կատարելու մեխանիզմներին և դրանց առավելություններին։

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով՝ նպաստելով ուսանողների ֆինանսական գիտելիքների խորացմանն ու գործնական հմտությունների զարգացմանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել