Բոլորս ասում ենք՝ հայկական մշակույթը պետք է պահպանել։
Բայց եկեք մի պարզ հարց տանք․ ո՞վ է այն պահպանելու։
Այն մարդը, ով տարիներով սովորել է ավանդական երգե՞ր։
Այն հրահանգիչը, ով գիտի հարյուրավոր ազգային խաղե՞ր։
Այն կինը, ով ունի է ասեղնագործության մի ամբողջ դպրոցի գիտելի՞ք։
Այն պարողը, ով շաբաթներով փորձեր է անում։
Այն հետազոտողը, ով գրի է առնում ծեսերը, մինչև դրանք կորեն։
Ու հետո հենց այդ մարդկանց ենք ասում․
«Դե եկեք անվճար արեք, մշակույթի համար է»։
Բայց ինչի՞ էլի։
Միջոցառման ժամանակ բեմը վճարովի է։
Ձայնը վճարովի է։
Սնունդը վճարովի է։
Պաստառները վճարովի են։
Աթոռները, լույսերը, ծաղիկները, նկարահանումը՝ բոլորը վճարովի են։
Միայն մշակույթ բերող մարդն է, որից շատ հաճախ սպասում ենք անվճար աշխատանք։
Հանրության համար անվճար միջոցառում անելը շատ լավ բան է։ Բայց դա չի նշանակում, որ դրա հետևում աշխատող մարդիկ պիտի անվճար աշխատեն։
Եթե համայնքը, հովանավորը, դոնորը կամ կազմակերպիչը ուզում է իր միջոցառման մեջ ազգային խաղ, պար, երգ, ծես, արհեստ կամ այլ մշակութային բովանդակություն լինի, դրա համար բյուջե պիտի նախատեսվի սկզբից։
Ոչ թե վերջում հիշեն ու ասեն․
«Բա մի խումբ չկա՞, որ անվճար կանի»։
Կա՛։
Միշտ էլ կգտնվի մեկը, որ անվճար կանի…
(էս էլ մի առանձին թեմա է…)
Բայց հետո մի զարմացեք, որ մշակույթի ոլորտում մարդիկ չեն կարողանում մասնագիտանալ, երիտասարդները չեն ուզում այդ գործով զբաղվել, որակը չի աճում, իսկ իրական գիտելիքը կամաց-կամաց կորում է։
Մշակույթը միայն կենացներով չի պահվում։
Մշակույթը պահվում է նաև աշխատանքով, ժամանակով, գիտելիքով ու պատասխանատվությամբ։
Իսկ աշխատանքը պետք է վարձատրվի։
Մշակույթը աշխատանք է։
Մշակույթը մասնագիտություն է։
Մշակույթը արժանի է վարձատրության։
հ.գ. նկարում ամբողջովին վերացած ազգային խաղ է, վերականգնված ԹՈՆԻՐԻ ԹԻՄԻ կողմից։