ԱՏՁՄ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդիտա Ղազարյանը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
90 Views

ԱՏՁՄ ղեկը Սարգիս Կարապետյանից սկսում ենք փոխանցել Էդիտա Ղազարյանին, ում, վստահ եմ, ձեզանից շատերը լավ ճանաչում են։

Կառույցի տնօրեն նշանակվելու օրը Սարգսին մաղթել էի բարի ծառայություն։ Այսօր՝ որպես ԱՏՁՄ նախագահ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան՝ համառ աշխատանքով, մեր երկիրը աշխարհի տեխնոլոգիական առանցքային կենտրոն տեսնելու երազով ապրելու և շրջապատի մարդկանց այդ երազով ապրեցնելու համար։

Սարգիս Կարապետյանը մեծ աշխատանք է կատարել համայնքի համախմբման և միության զարգացման ուղղությամբ։ Նրա ղեկավարության ընթացքում ԱՏՁՄ-ն անցել է զարգացման նոր փուլ՝ ամրապնդելով իր դերը տեխնոլոգիական համայնքում և ընդլայնելով գործունեության շրջանակը։ Հատկանշական է, որ նրա պաշտոնավարման ընթացքում ԱՏՁՄ անդամակցությունը շուրջ երեք անգամ ավելացել է, ինչը կազմակերպության նկատմամբ վստահության և համատեղ աշխատանքի կարևոր ցուցիչ է։

Էդիտա Ղազարյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ԱՏՁՄ փոխտնօրենի պաշտոնը, Խորհրդի որոշմամբ հունիսի 1-ից կստանձնի միության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։

Էդիտան երկար տարիներ եղել է ԱՏՁՄ գործունեության և համայնքային ծրագրերի ակտիվ մասնակից, ունի կազմակերպության աշխատանքի խորքային պատկերացում և համայնքի հետ ձևավորված վստահելի հարաբերություններ։

Խորհուրդը լիարժեք աջակցություն է հայտնում Էդիտա Ղազարյանին այս պատասխանատու փուլում և վստահություն հայտնում, որ նրա առաջնորդությամբ կապահովվի կազմակերպության բնական և կայուն անցումը դեպի զարգացման հաջորդ փուլ։

Սարգսին մաղթում ենք հաջողություններ իր հետագա գործունեության մեջ, իսկ Էդիտային՝ արդյունավետ և հաջող մեկնարկ այս կարևոր պատասխանատվության շրջանակում։

Սահուն անցում, բարի ընթացք և նոր հաջողություններ՝ ի նպաստ հայկական տեխնոլոգիական համայնքի և ոլորտի հետագա զարգացման։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել