Փարիզում ներկայացվել է Հայաստանի փորձը ավանդական էկոլոգիական գիտելիքի ոլորտում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
82 Views

Ապրիլի 22–23-ին իբրև խոսնակ մասնակցություն ունեցանք CO-OP4CBD միջոցառմանը՝ նվիրված քաղաքացիական հասարակության ներգրավվածության և կարողությունների զարգացմանը՝ ՄԱԿ-ի #CBD#COP17-ին ընդառաջ։ Դասընթացը կազմակերպվել էր Փարիզում՝ Muséum national d’Histoire naturelle կողմից։

Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց CBD գործընթացներին, շահագրգիռ կողմերի ներգրավմանը, Article 8(j)-ին, Ավանդական էկոլոգիական գիտելիքին, կանանց և երիտասարդների մասնակցությանը, բնիկ և տեղական գիտելիքներին, ինչպես նաև Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ նպատակների առաջիկա #GlobalReview-ին։

Պատիվ ունեցա ելույթ ունենալու “Experience from traditional ecological knowledge holders’ organizations in engaging in CBD processes and meetings” պանելային քննարկման ժամանակ որպես բանախոս՝ Yolanda López-Maldonado-ի, Silje Heldt Zaltzman-ի և Christine Myrseth-ի հետ, Kinga Öllerer-ի մոդերացիայով։

Կարևորում եմ այս մասնակցությունը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության թիմի հետ միասին։ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը՝ համախմբելով պետության գերատեսչություններին, քաղաքացիական հասարակությանը, գիտական համայնքին և տեղական համայնքներին ընդհանուր կենսաբազմազանության օրակարգի շուրջ, և միասնական աշխատանքը՝ այս խոշորագույն միջոցառման հյուրընկալությունը հաջողելու կարևորագույն գրավականն է։

Կարոտա ՀԿ-ի համար այս դասընթացը արժեքավոր հնարավորություն էր ներկայացնելու Հայաստանի փորձը, սովորելու տարբեր երկրների գործընկերներից և ամրապնդելու մեր աշխատանքը բնություն–մշակույթ կապերի և Ավանդական էկոլոգիական գիտելիքի ուղղությամբ։

Շնորհակալություն CO-OP4CBD թիմին, ՀՀ ՇՄՆ հրաշալի երեք Անիներին՝ Ani Kirakosyanին, Ani Hakobyanին և Annie Dakmejian ին, Հայաստանի մյուս պատվիրակներին, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից մասնակցած բոլոր գործընկերներին՝ այս բովանդակալից և գործնական դասընթացի համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել