Դիտումների քանակը` 56
184 Views
«Բակունցյան Կյորես» հանրապետական նկարչական սիմպոզիումի ստեղծագործական օրերը շարունակվում են
Այսօր սիմպոզիումի շրջանակում գեղանկարիչները պլեներային աշխատանք իրականացրին
Հին Խնձորեսկում և
Հին Գորիսի տարածքներում։
Սյունյաց բնաշխարհի այս խորհրդանշական վայրերը դարձան ստեղծագործական ներշնչանքի նոր աղբյուր՝ իրենց լեռնային գեղեցկությամբ, ժայռերի խստությամբ և տարածքի ներքին դրամատիզմով։
Արվեստագետները շարունակեցին իրենց ստեղծագործական ընթացքը՝ յուրովի մեկնաբանելով և կերպավորելով բնապատկերը։
Օրը անցավ ակտիվ ստեղծագործական աշխատանքով և նոր գեղարվեստական լուծումների որոնմամբ։