13-ամյա Գոռը՝ Գորիսում․ արժանապատվություն դժվար պայմաններում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
470 Views

Գորիսի «88 սուպերմարկետի» դիմաց երկու օր շարունակ հանդիպում եմ Գոռին՝ 13 տարեկան մի մանչուկի, որը երեկ ինձ տեսնելով դիմեց անգլերեն «հելլո» ողջույնով, ուսապարկիցս կարծելով, թե ես արտասահմանցի եմ։

Այսօր ծանոթացանք և մի կես ժամ զրուցի բռնվեցի նրա հետ։ Չգիտեմ, ինչո՞ւ է Գոռը փող հավաքում, չցանկացավ խոսել այդ մասին, բայց նա փող չի մուրում, ով տալիս է, տալիս է, ով չէ, առանձնապես չի անհանգստացնում։

Դպրոցում ամենաշատը սիրում է ֆիզկուլտը, ու չնայած փոքրամարմին է, երազում է դառնալ ըմբշամարտիկ և գոնե մեկ անգամ լինել Երևանում, բայց երկուսի հնարավորությունն էլ չունի։

Գոռը փող է հավաքում, երևի ընտանիքի ծանր պայմաններից ելնելով, բայց չի ուզում խոսել այդ մասին՝ փախցնելով ամոթխած հայացքը։

Զրույցի վերջում մի չնչին գումար եմ ուզում տալ՝ «Վերցրա, մի բան կառնես քո համար»: Հրաժարվում է, ասելով՝ «Դու լավ մարդ ես, էսքան խոսեցիր ինձ հետ, ուրիշից կվերցնեմ»։

Համարյա զոռով տալիս եմ գումարը։, և մտածում՝ մարդ կա՝ աղքատության մեջ էլ արժանապատիվ է, մարդ էլ կա՝ ճոխ հարստության մեջ՝ անարժանապատիվ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել