ՀՀ նոր անձնագրերի ներկայացման ժամանակ ցուցադրվել է էջերից մեկում պատկերված լավաշ թխելու տեսարան։
UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված է հայկական լավաշը՝ «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և արտաքին տեսքը՝ որպես մշակույթի դրսևորում Հայաստանում:»
Բարի, իսկ (ենթադրում եմ) արհեստական բանականությամբ գեներացված նման պատկեր ՀՀ անձնագրերի մեջ զետեղելուց առաջ որևէ մասնագետի հետ եղե՞լ է կոնսուլտացիա, թե ինչ տեսք ունի ՀԱՅԿԱԿԱՆ ԹՈՆԻՐԸ, ՀԱԶԱՐԱՇԵՆ ԵՐԴԻԿԸ, և այլն։ Մի՞թե գումար չկար այս պատկերները արտապատվիելու իրական գրաֆիկ դիզայներների։
Շատ հարգելի գործընկերներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն , որտե՞ղ է ձեր պաշտոնական եզրակացությունները այս պատկերների հետ կապված: Անթույլատրելի է նման մակերեսային մոտեցումով վերաբերվել ՀԱՅ ժողովրդի Ոչ նյութական մշակութային ժառանգությանը, որը գրանցված ու պաշտպանված է UNESCO-ի մակարդակով: