ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԱՌԹԻՎ
Տեղ համայնքի սիրելի՛ բնակիչներ, հարգելի՛ աշխատավորներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի և աշխատավորի օրվա առթիվ։
Այս գեղեցիկ օրը լավագույն առիթն է շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա նվիրումով, աշխատասիրությամբ ու պատասխանատվությամբ կառուցում են մեր համայնքի ներկան ու ապագան։ Ձեր աշխատանքն ու ջանքերը մեծ արժեք ունեն, որովհետև հենց ձեր շնորհիվ մեր Հայրենիքը շարունակում է ապրել, զարգանալ և դառնալ ավելի ուժեղ։
Թող ձեր աշխատանքը միշտ ուղեկցվի հաջողություններով ու բարօրությամբ, ձեր ձեռքերի աշխատանքը միշտ բարիք բերի, ձեր վաստակը լինի գնահատված, իսկ ընտանիքներում մշտապես տիրեն ջերմություն, սեր ու բարեկեցություն։
Դուք մեր համայնքի հպարտությունն եք, մեր զարգացման հիմքը և մեր ապագայի կերտողները։
Շնորհավոր Աշխատավորի օրը։ Թող ձեր աշխատանքը միշտ լինի օրհնված, գնահատված և լուսավոր, իսկ ձեր վաստակը միշտ արժևորվի։