Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորի օրվա կապակցությամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
98 Views

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ։

Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մեր պետության ներկան և ապագան կառուցվում են աշխատող, արարող ու ստեղծագործ մարդկանց ամենօրյա նվիրումով։

Յուրաքանչյուր բնագավառի ներկայացուցիչ՝ բանվորից մինչև գիտնական, ուսուցչից մինչև գյուղատնտես, իր կարևոր ու անփոխարինելի ներդրումն ունի մեր երկրի զարգացման, շենացման և հզորացման գործում։

Արժանի է խորին հարգանքի յուրաքանչյուր աշխատանք, որի հիմքում հայրենիքի հանդեպ պատասխանատվությունն է, երկրի առաջընթացն ու գալիք սերունդների բարեկեցիկ ապագան։ Մեր ընդհանուր հաջողություններն ու ձեռքբերումները ծնվում են յուրաքանչյուրիս պատասխանատու և նվիրված աշխատանքից։

Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել մեր այն հայրենակիցների աշխատանքը, ովքեր սահմանամերձ բնակավայրերում, հաճախ բարդ ու դժվարին պայմաններում, շարունակում են մշակել հողը, արարել ու ապրել իրենց հայրենի հողում։ Սահմանին ապրող և աշխատող մարդը ոչ միայն հաց ու բարիք ստեղծող է, այլև իր ամենօրյա աշխատանքով ամուր պահող ու պաշտպանող հայրենի հողի պահապան։

Միայն միասնականությամբ, փոխադարձ աջակցությամբ և միմյանց աշխատանքի հանդեպ հարգանքով կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու կառուցել ուժեղ, զարգացող և արժանապատիվ հայրենիք։

Թող ամեն բացվող օրը բոլորիս լցնի նոր ուժով, եռանդով և հավատով՝ շարունակելու աշխատել հանուն մեր համայնքների, մեր ժողովրդի և մեր հայրենիքի բարօրության։

Մաղթում եմ խաղաղ երկինք, արդյունավետ ու ստեղծարար աշխատանք, նոր ձեռքբերումներ և սեփական ձեռքերով ստեղծած արդյունքով հպարտանալու բազում առիթներ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել