«Սպանված առաջնորդի վրեժը մնում է ուժի մեջ և կիրականացվի միայն Իսրայելի ոչնչացումից հետո. Մոհսեն Ռեզային

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
81 Views

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանի դեմ նոր ագրեսիան աղետալի կլինի ԱՄՆ-ի համար։

«Պատմությունը կգրանցի, որ Իրանի ժողովուրդը խորտակել է ամերիկյան գերտերությունը Պարսից ծոցում և Օմանի ծովում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռեզայիի խոսքը մեջբերում է Press TV իրանական հեռուստաալիքը։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ի համար «ամենաքիչ ծախսատար տարբերակը» կլինի ընդունել այն տասը պայմանները, որոնք Իրանն առաջադրել է իրավիճակը կարգավորելու համար։

Ռեզային նաև հերքել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջության վատ վիճակի մասին լուրերը։ Նա նոր առաջնորդին անվանել է «երիտասարդ, առողջ ու էներգիայով լի» և հայտարարել, որ նա «խելացի ձևով է կառավարում երկրի գործերը»։

«Սպանված առաջնորդի (Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի) վրեժը մնում է ուժի մեջ և կիրականացվի միայն Իսրայելի ոչնչացումից հետո», – հավելեց Ռեզային։

Իր հերթին, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին խոստացել է արագ պատասխանել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններին։

«Եթե նրանք ևս մեկ քայլով մոտենան, մենք անմիջապես օպերատիվ միջոցներ կձեռնարկենք», – ասել է Իրանին։

Հրամանատարը նշել է, որ Վաշինգտոնը սխալմամբ ենթադրել է, թե կկարողանա կարճ ժամանակում հաղթել Իրանին։ «Այս ենթադրությունն այժմ կատակ է դարձել ռազմական ակադեմիաներում։ Մենք մինչև մեր արյան վերջին կաթիլը միավորված ենք մեր նահատակների վրեժը լուծելու համար», – հավելել է նա։

Yerkir.am -ն է փոխանցում

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել