«Բակունցյան Կյորես» նկարչական սիմպոզիումը կմեկնարկի Գորիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
68 Views

«ԲԱԿՈՒՆՑՅԱՆ ԿՅՈՐԵՍ»

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

Գորիս | 29 ապրիլի – 3 մայիսի, 2026

«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը ՀՀ Նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի և Ակսել Բակունցի տուն-թանգարանի հետ համատեղ կազմակերպում է հանրապետական նկարչական սիմպոզիում՝ «Բակունցյան Կյորես» խորագրով։

Նախաձեռնության նպատակն է Բակունցյան բնաշխարհի վերաիմաստավորումը ժամանակակից կերպարվեստի լեզվով՝ պլեներների, ստեղծագործական աշխատանքի և մշակութային երկխոսության միջոցով։

Միաժամանակ, ծրագիրը միտված է ձևավորելու Գորիսը որպես կենդանի ստեղծագործական միջավայր և հիմք դնելու բակունցյան թեմատիկ կերպարվեստային հավաքածուի ստեղծմանը։

Սիմպոզիումին կմասնակցեն ՀՀ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ճանաչված գեղանկարիչներ Արտաշես Աբրահամյանը, Արա Հայթայանը, Վահագն Գալստյանը, Հրաչյա Սաֆարյանը, Վահագն Ջիվանյանը, Սրապիոն Դանիելյանը, Կարեն Բարսեղյանը:

Մի քանի օր շարունակ արվեստագետները կաշխատեն Գորիսի և հարակից վայրերում՝

Հին Գորիս (Կյորես)

Հին Խնձորեսկ

Հին Խոտ

Վերիշեն (Պղնձաքերծի տարածք)

Սիմպոզիումի ընթացքում ստեղծված աշխատանքները կներկայացվեն եզրափակիչ ցուցադրությամբ՝

2026 թ. հունիսի 13-ին՝ Ակսել Բակունցի ծննդյան օրը, Ակսել Բակունցի տուն-թանգարանում։

Սիմպոզիումի ընթացքում նախատեսված են նաև մշակութային հանդիպումներ, ճանաչողական շրջայցեր, համայնքային հանդիպումներ և այլ նախաձեռնություններ՝ ձևավորելով հագեցած ու բազմաշերտ ստեղծագործական ծրագիր։

Սիմպոզիումի հովանավորն է

Գորիսի «Պասաժ» ռեստորանային և հյուրանոցային համալիրը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել