ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 111-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Ապրիլի 23-ին Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը:
Բացման խոսքով հանդես եկավ բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունցը:
Գիտական զեկուցումներով հանդես եկան.
Պ.գ.թ., իրավ. դոցենտ Մալիկ Թելունցը՝ «Թուրքիան ու Ադրբեջանն այսօր էլ շարունակում են հայերի ցեղասպանության իրենց ծրագիրը կամ այն մասին, թե ինչ անել՝ կանխելու համար նոր արհավիրքները» թեմայով,
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանը՝ «Ազգային ողբերգությունը և անհատի ճակատագիրը Աիդա Գյումրեցու «Տղամարդկային համբերություն» վեպում»
թեմայով (գիտական ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Ռ. Ստեփանյան),
«Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Արևիկ Արզումանյանը՝ «Ցեղասպանության հանցակազմը ներպետական և միջազգային քրեական իրավունքում. Հայերի ցեղասպանությունը Արևմտյան և Արևելյան Հայաստանում» թեմայով (գիտական ղեկավար՝ պ․գ․թ․, իրավ․ դոցենտ Մ․ Թելունց),
Բ.գ.թ., ասիստենտ Գոհար Սահակյանը՝ «Եղեռնի հետևանքների գեղարվեստական նկարագիրը Հ. Մնձուրու արձակում» թեմայով,
Բ.գ.թ., դոցենտ Թամարա Անդրեասյանը՝ «Երվանդ Օտյանը՝ Եղեռնի վավերագիր («Անիծեալ տարիներ. 1914–1919 (անձնական հիշատակներ)»)» թեմայով,
«Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսամող Ժորա Հայրապետյանը՝ «Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները. Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) մշակութային արժեքների ոչնչացումը Ադրբեջանի կողմից» թեմայով (գիտական ղեկավար՝ պ․գ․թ․, իրավ․ դոցենտ Մ․ Թելունց),
ԳՊՀ դասախոս Նաիրա Յուզբաշյանը՝ «Թուրքիայի ժխտողականության քաղաքականությունը որպես հայկական սփյուռքի լոբբիստական գործունեության հակազդման ռազմավարություն» թեմայով,
«Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ասյա Թավադյանը՝ «Ինքնապաշտպանական մարտերը և հայդուկային շարժումը Արևմտյան Հայաստանում» թեմայով (գիտական ղեկավար՝ պ․գ․թ․, իրավ․ դոցենտ Մ․ Թելունց),
Բ.գ.թ., դոցենտ Ռիմա Ստեփանյանը՝ «Ցեղասպանության գեղարվեստական կերպափոխումները Նորայր Ադալյանի «Սև քառակուսի կարմիր անապատում» վեպում» թեմայով,
Բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը՝ «Եղեռնաբառերի համակարգը Հ. Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմում» թեմայով,
Բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունցը՝ «Եղեռնաբանությունները Ջահ Ջիվանի «Հանդիմանություն» ժողովածուում» թեմայով:
Գիտաժողովի ավարտին ուսանող զեկուցողները նվեր ստացան Ջիվան Արիստակեսյանի «Հանդիմանություն» գիրքը, որի խմբագիրն է բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունցը: