Շախմատի Համաշխարհային Ֆեդերացիան (ՖԻԴԵ) հանդես է եկել հայտարարությանբ՝ Սմբատ Լպուտյանի երեկվա ձեռբակալման մասին:
«ՖԻԴԵ-ն հաստատում է, որ տեղյակ է Հայաստանում ստեղծված իրավիճակին և գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նկատմամբ առաջադրված նախնական մեղադրանքներին, ով հանդիսանում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը։
Գրոսմայստեր Լպուտյանը անձ է, ով զգալի ներդրում է ունեցել շախմատի զարգացման մեջ՝ ինչպես խաղատախտակի շուրջ, այնպես էլ Հայաստանի շախմատի ֆեդերացիայում իր երկարամյա գործունեությամբ, և մենք հույս ունենք, որ իրավիճակը արագ կլուծվի օրենքի շրջանակներում՝ լիակատար հարգանքով բոլոր ներգրավված կողմերի իրավունքների նկատմամբ։
Առանձին ցանկանում ենք նշել, որ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը երկար տարիներ կարևոր դեր է խաղացել շախմատի գիտության զարգացման և ՖԻԴԵ-ի կրթական ծրագրերի համար։ Սա հատկապես կարևոր է, հաշվի առնելով, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը հանդիսանում է ՖԻԴԵ-ի այս տարվա առաջնահերթ գործունեության ուղղություններից մեկը։ »