Դիտումների քանակը` 22
107 Views
Տաթևի համայնքապետարանի նախաձեռնությամբ համայնքապետարանի բակում իրականացվել է ծառատունկ, որի նպատակն է տարածքը դարձնել կանաչ, բարեկարգ և հարմարավետ հանրային այգի։
Գործընթացին ակտիվորեն մասնակցել են Շինուհայրի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ իրենց ներդրումն ունենալով շրջակա միջավայրի պահպանման և գեղեցկացման գործում։ Նման նախաձեռնությունները նպաստում են բնապահպանական մտածողության ձևավորմանը։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ նախաձեռնությանն աջակցելու և համայնքը ավելի կանաչ ու գեղեցիկ դարձնելու համար։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամին՝ տնկիները տրամադրելու և համայնքի հետ մշտապես համագործակցելու համար։