Հողի ու մոշի տակ թաքնված՝ բացվել է 1800-ականների տապանաքար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
425 Views

Հողի ու մոշի տակ թաքնված՝ բացվել է 1800-ականների տապանաքար։

Գորիսը հայտնի է իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, սակայն այդ ժառանգությունը պահպանվում է ոչ միայն ժամանակի, այլև մարդկանց նվիրված աշխատանքի շնորհիվ։

Ապրիլի 18-ին, երբ աշխարհում նշվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, հատկապես պետք է արժևորել այն մարդկանց աշխատանքը, ովքեր ամեն օր կանգնած են մեր պատմության պահպանման առաջնագծում։

Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության հուշարձանների պահապանները մարզի տարբեր հատվածներում իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ՝ վերականգնելով տարիներով անուշադրության մատնված հուշարձանների տեսքը։

Աշխատանքներ են իրականացվել նաև Հին Գորիս՝ «Կյորես» գյուղում, բլրալանջին գտնվող 17-րդ դարի Մելիքների եկեղեցու տարածքում։ Մաքրման ընթացքում աշխատակիցները հողի շերտերից և մոշի թփերից ազատել են 1800-ականներին պատկանող մի տապանաքար՝ բառացիորեն «վերադարձնելով» այն պատմությանը։

Գորիսի հուշարձանների պահապանները այսօր հերթական անգամ ապացուցեցին՝ պատմությունը պահպանվում է մարդկանց նվիրված աշխատանքի շնորհիվ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել