Հայաստանը՝ նոր տեխնոլոգիական կենտրոնի ճանապարհին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
68 Views

Չգիտեմ ինչ բառերով նկարագրեմ, թե ինչ աստիճանի մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ ա կատարվում Հայաստանի հետ հենց հիմա։ Իմ կարծիքով շատ-շատ քիչ ա խոսվում սրա մասին։ Օրվա թեմաները նայում ես, ընդամենը շատ նեղ շրջանակի մարդիկ են խոսում սրա մասին ու հասկանում ինչ ա տեղի ունենում։ Ես մի քանի բան ասեմ, մնացածի համար կփորձեմ մի քանի վիդեո դնեմ մեկնաբանություններում, որը շատ խորհուրդ կտամ լսել։

AI Conf-ն ա էս պահին ԵՊՀ-ում։ Խոսում էր Ռև Լիբարիդյանը։ Ռևն աշխարհի ամենաթանկ ընկերության (~ 5 տրիլիոն դոլար)` Nvidia-ի փոխնախագահն ա։ Իրա շատ-շատ մեծ, անմիջական ներգրավվածության շնորհիվ, Հայաստանում էս պահին բացվում ա աշխարհի ամենամեծ GPU գործարաններից մեկը։ GPU-ն դա էն մեքենան ա, որի վրա որ հիմիկվա արհեստական բանականության մոդելները սովորում են։

Ուրեմն հունիսին բացվում ա արդեն էդ գործարանը, առաջին փուլով 6000 GPU:

Որպեսզի պատկերացնեք, Եվրոպայում բացված ամենամեծ գործարանը 8000 GPU ա, Գերմանիայում

Գիտե՞ք երկրորդ փուլով քանի GPU ա նախատեսվում: 50.000 ժողովուրդ ջան։

Իսկ գիտե՞ք որ էնքան մեծ ա պահանջարկն եղել աշխարհի ամենամեծ ընկերությունների կողմից, որ արդեն հայտարարվել ա 3-րդ փուլի մասին, որի արդյունքում Հայաստանում կգործի 110.000 հատ GPU ունեցող գործարան։

Սա գիտեք ի՞նչ ա նշանակում։ Սա նշանակում ա աշխարհի թոփ 5 երկրների ցանկում ենք լինում։

Ու էս ամեն ինչը լավ երազանք չի, հունիսին բացվում ա գործարանը։ Էս մարդը ելույթի ժամանակ հուզվել էր արդեն, երբ որ խոսում էր նրանից, թե ինչ կենտրոն ա դառնում Հայաստանը աշխարհում։

Չգիտեմ, շատ անհավանական ու հրաշալի բան ա տեղի ունենում ժողովուրդ ջան։ Ուզում էի որ բոլորս տեղեկացված լինենք, որովհետև իմ տպավորությամբ մարդիկ չեն հասկացել դեռ ինչ ա եղել Վենսի այցից հետո, որովհետև դրա արդյունքում ա, որ Հայաստանին բացառիկ լիցենզիա ա տրամադրվել, էդ քանակության GPU վաճառելու։ Եվրոպական հաշված երկրներ ունեն նման լիցենզիա, իսկ տարածաշրջանում մենակ ԱՄԷ ու Սաուդյան Արաբիա, բայց շատ ավելի քիչ քանակության համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել