Հայտարարություն՝ կոյուղու շահագործման կանոնների պահպանման վերաբերյալ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
103 Views

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ համայնքաբնակներ,

Բնակավայրի կոյուղագծերի անխափան և արդյունավետ գործունեությունը պահպանելու համար խնդրում ենք հետևել կոյուղու շահագործման հետևյալ պարզ, բայց կարևոր կանոններին.

1. Կոյուղի մի՛ նետեք պոլիէթիլենային տոպրակներ, անձեռոցիկներ, սրբիչներ, սննդի մնացորդներ, յուղեր, շինարարական և այլ կենցաղային թափոններ։

2. Մի՛ թողեք ջրախողովակները բաց վիճակում, որպեսզի ավելորդ ջրի հոսքը չծանրաբեռնի կոյուղային համակարգը։

3. Վթարի կամ խցանման դեպքում անմիջապես տեղեկացրեք համայնքային վարչակազմին կամ սպասարկող կազմակերպությանը արագ արձագանք ապահովելու համար։

Պահպանելով այս կանոնները, կանխում եք վթարները, ապահովում մաքուր միջավայր և հարմարավետ բնակելի պայմաններ համայնքի բոլոր բնակիչների համար։

Շնորհակալություն համագործակցության և բարեխղճության համար։

Տաթևի համայնքապետարան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել