Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Կատարելագործվում են տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության և կարգավորման մեխանիզմները՝ նպատակ ունենալով բարձրացնել օրենքի կիրառելիությունը և գործնական արդյունավետությունը,
Նախագծով առաջարկվող փոփոխություններից և լրացումների համաձայն կհստակեցվեն տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը,
Սահմանվում են տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ՝ զսպելով արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա,
Ցանցային օպերատորների նկատմամբ հստակ կսահմանվեն լիցենզիայի կասեցման, դադարեցման հիմքերը և կիրառման մեխանիզմները: Կնախատեսվի տուգանք ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտման գործունեություն իրականացնելու համար։