Հայ շախմատիստները՝ առաջատարների թվում Եվրոպայի առաջնությունում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
57 Views

Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Այսօր անցկացվեց առաջնության 5-րդ խաղափուլը:

Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց և այժմ ունի 4.5 միավոր: Ռոբերտը կիսում է 1-6-րդ հորիզոնականները:

Առաջատարների շարքում է նաև գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ով ունի 4 միավոր:

Նույնքան միավոր ունեն գրոսմայստերներ Էմին Օհանյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 3.5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը և Արթուր Դավթյանը:

6-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Խաղերին կարող եք հետևել այստեղ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել