Դիտումների քանակը` 23
68 Views
ԻՄ ԳԱՐՈՒՆԸ ԴՈՒ՛ ԵՍ, ՄԱՅՐԻ՛Կ
Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի նախադպրոցական հաստատության սաները ամփոփեցին կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքը։
Յուրաքանչյուր խումբ առանձին-առանձին պատրաստել էր միջոցառում՝ նվիրված բոլոր մայրերին՝ գովաբանելով մայրական անմնացորդ սերը, հոգատարությունը, մոր դերն ու նշանակությունը։
Հուզառատ և ջերմաշատ մթնոլորտում փոքրիկները մեծարեցին իրենց մայրերին՝ ձոնելով աշխարհի ամենատաք խոսքերը։
Միջոցառմանը ներկա են եղել փոքրիկների ծնողները, տատիկները, քույրերը։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում հաստատության դաստիարակներին՝ երեխաների մեջ այդչափ սեր սերմանելու և մոր դերին հիմնովին ծանոթացնելու համար։
Ինչպես նաև Meline Danielyan-ին՝ օրը տոն դարձնող, օրվա խորհուրդն ամբողջացնող ծաղիկներ տրամադրելու համար։