Գերէմոցիոնալ, հուզիչ ու փշաքաղեցնող քայլ՝ Արտեմիս-2-ի աստղագնացներից

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
62 Views

Գերէմոցիոնալ, հուզիչ ու փշաքաղեցնող քայլ՝ Արտեմիս-2-ի աստղագնացներից

Ժամեր առաջ, երբ նրանք մասնակիորեն գտնվում էին Լուսնի հակառակ կողմում (մինչև 40 րոպեանոց կապի կորստի պահը), տեղի ունեցավ մի դրվագ, որը չվրիպեց մեր աչքից, բայց մոռացանք դրա մասին պատմել․․․

Տարիներ առաջ անձնակազմի հրամատար Ռիդ Ուայսմենի ընտանիքում շատ ցավալի դեպք է տեղի ունեցել․ 2020 թվականին, մի քանի տարի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո մահացել է նրա կինը՝ Աննե Քերոլ Թեյլորը․․․

Ու պահն օգտագործելով, Օրիոնի անձնակազմը կատարել է քայլ, որի մասին գրելիս նույնիսկ դժվարանում ենք զսպել հուզմունքը․․․

NASA-ի կառավարման կենտրոնի հետ հերթական շփման ժամանակ աստղագնացներից Ջերեմի Հանսենը նշում է, որ նրանք նկատել են հարաբերականորեն նոր խառնարաններ Լուսնի վրա, որոնք դեռ անվանումներ չունեն և դրանցից մեկի վերաբերյալ ասում է․

«Մենք կորցրել ենք սիրելի մարդու, նրան անվանում էին Քերոլ, նա Ռիդի կինն էր, Քեյթի և Էլլիի մայրը (նրանց աղջիկների անուններն են)․․․ սա պայծառ կետ է Լուսնի վրա (նկատի ունի խառնարանը) և մենք այն ուզում ենք կոչել Քերոլ»

Իհարկե, այդ պահին Ռիդը չի կարողանում զսպել արցունքները, հետո բոլորով գրկախառնվում են ու (եթե ճիշտ նկատեցինք այդ դրվագի ուղիղ եթերը դիտելիս) արդեն բոլորով են արտահայտում հույզերը արցունքների տեսքով

Հատկանշական է, որ տվյալ խառնարանը գտնվում է Լուսնի երևացող ու չերևացող մասերի սահմանագծին և, Հանսենի խոսքով, որոշակի ժամանակահատվածում այն տեսանելի նաև Երկրից

Հա, ու մի բան էլ․ Ուայսմենը կնոջ մահից հետո մինչ օրս միայնակ է մեծացնում իր դուստրերին ու այդ բարդ իրավիճակի հետ մեկտեղ գնում է այսպիսի բարդ, վտանգավոր, մեծ նվիրում ու աշխատասիրություն պահանջող առաքելության և իր անունը ոսկե տառերով գրում պատմության մեջ, որպես մեկը այն 4 հզորներից, ովքեր ավելի քան 50 տարվա դադարից հետո մարդկությանը տարան դեպի Լուսին

(Չստացվեց զսպել հույզերը, արցունքի կաթիլը իջավ) ))

Նկարում Ուայսմենն է՝ կնոջ հետ, հավանաբար, ամերիկյան որևէ ծովափին

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել