Պատմական գիշեր․ «Արտեմիս-2»-ը մոտենում է Լուսնին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
56 Views

ԿԱՐԵՎՈ Ի՞նչ է սպասվում մոտակա ժամերին «Արտեմիս-2» պատմական առաքելության շրջանակում

Ժող ջան, «Օրիոն» տիեզերանավին ընդամենը հաշված ժամեր են մնացել Լուսնին մոտենալու և շրջանցումը իրականացնելու համար

Տիեզերանավն արդեն անցել է 382.000 կիլոմետր, իսկ Լուսնից հեռավորությունը 45.000 կիլոմետրից էլ քիչ է

Կարծում ենք, որ ճիշտ ժամանակն է ծանոթանալու այսօր և այս գիշեր սպասվող իրադարձությունների ժամանակացույցին ))

Դե, սկսեցինք

🕘 Երևանի ժամանակով 21:56-ին «Օրիոն» տիեզերանավը գերազանցելու է «Ապոլոն-13» տիեզերանավի` Երկրից հեռավորության ռեկորդը և չորս տիեզերագնացները դառնալու են մեր մոլորակից երբևէ ամենահեռուն հայտնված մարդիկ

🕘 22:15-ին «Օրիոն»-ը սկսելու է Լուսնի շրջանցումը

🕑 22:45-ին աստղագնացները սկսելու են Լուսնի դիտարկումները

🕑 02:44-ին «Օրիոն»-ը հայտնվելու է Լուսնի հակառակ կողմում, ինչի պատճառով կապը տիեզերանավի հետ շուրջ 40 րոպեով կորելու է

🕒 03:02-ին տիեզերանավը լինելու է Լուսնին ամենամոտ կետում` մոտ 6500 կիլոմետր հեռավորության վրա

🕒 03:07-ին «Օրիոն»-ը հայտնվելու է Երկրից ռեկորդային հեռավորության վրա` մոտ 406.700 կիլոմետր

🕒 03:25-ին աստղագնացները ականատես են լինելու «երկրածագին» կամ նրան, թե ինչպես է Լուսնի հետևից «ծիկ» անում մեր մոլորակը, ինչը նշանակելու է, որ Երկրի հետ կապը վերականգնված է

🕔 05:20-ին Լուսնի դիտարկումներն ավարտվելու են և սկսվելու է տիեզերանավի` Երկիր վերադարձի փուլը

Այս պահի դրությամբ այսքանը տիեզերականներ ջան, թարմացումների կամ «չվացուցակում» փոփոխությունների դեպքում անպայման տեղյակ կպահենք ձեզ

Եվ իհարկե, խնդրում ենք չմոռանալ հավանել և տարածել այս հրապարակումը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել