Եթե վաղը Նիկոլն ասի որպեսզի խաղաղություն լինի պիտի մտնենք Միութենական պետություն, համաձայնվելու ե՞ք

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
48 Views

Նիկոլ բալետ անողները սիրում են կրկնել․ կարևորը խաղաղություն լինի։
Էնպես էլ դիրքավորովում են, յանի «չուզողն» էլ մենք ենք։

Հիմա եթե վաղը Նիկոլն ասի որպեսզի խաղաղություն լինի պիտի մտնենք Միութենական պետություն, համաձայնվելու ե՞ք։

Լուսանկարում էն ֆրանսիացիներն էին, ովքեր ասում էին որպեսզի խաղաղություն լինի պիտի ծառայենք գերմանացիներին։
Հետո երբ Ֆրանսիան ազատվեց նացիստներից, ֆրանսիացները համատարած սկսեցին պատժել նացիստներին ծառայած անձանց։
Օրինակ էսպես, հանրային պատժեցին շատ կանանց։

Կապիտուլացիա ստորագրելուց հետո Նիկոլին այլ բան չի մնում, քան որպես կապիտուլյանտ կատարել թուրքերի պահանջները։ Մի քիչ ավելի մեղմ, որ ժողովուրդը լավ չհասկանա, բայց նա փաստացի դա է անում։ (Արցախի լիակատար հանձնում, կարևոր ստրատեգիական բարձունքների հանձնում, ճանապարհների հանձնում, Սահմանադրության փոփոխության հանձնառություն, գրոհ Եկեղեցու վրա, Արցախի համար պայքարի ելած անձերի ձերբակալություն ֊ ինքը հայտարարեց Եվրոպայում որ Բագրատ Սրբազանը որոշել էր նորից սկսել Արցախյան շարժումը, Արարատ լեռի հանումը պետական խորհդանիշներից եւ այլն, եւ այլն, եւ այլն, օրինակները շատ են եւ շարունակական են):

Չգիտեմ, որ Նիկոլից ազատվենք, կլինի՞ արդյոք հանրային դատ առկա կոլաբորացիոնիստներին թե ոչ, բայց ցանկացած ազգային մտածող մարդու համար Նիկոլի թրքամետությունը սպասարկող անձիք հենց նման կերպարների հետ են ասոցացվում։
Ասեմ իմանաք։
Զզվելի է, չէ՞․․․ իրոք զզվելի է․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել