ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր համաձայնությունն է տվել Տեղ համայնքի 2026 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագրերին
Տեղ համայնքի հարգելի բնակիչնե՛ր, ուրախ ենք տեղեկացնել , որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր համաձայնությունն է տվել Տեղ համայնքի 2026 թվականի մասնակցային բյուջետավորման շրջանակներում կազմված «Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ», «Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի 4-րդ փողոց, 11/1 հասցեում գրադարանի և խաղասենյակի հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ», «Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրի մարզասրահի կապիտալ նորոգման աշխատանքներ» և «Տեղ համայնքի Տեղ բնակավայրի Արցախի խճուղի 6/1 հասցեին հարող տարածքում խաղահրապարակ-ժամանցային կոնտրոնի կառուցման աշխատանքներ» ծրագրերի հայտերին:
«Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում խաղասենյակի հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ» ծրագրում առկա անճշտություններն այժմ գտնվում են լրամշակման և ճշտման փուլում, որից հետո կրկին կներկայացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն նախարարության հաստատմանը:
Այժմ լայն թափով շարունակվում է Տեղ համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրագործման, ծրագրային հայտերի կյանքի կոչման փուլը: