Մերձավոր Արևելքի երկրները քննարկում են նոր ռազմական դաշինք ստեղծեն Թուրքիայի գլխավորությամբ
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները մարտի 21-ին Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում են ունեցել Ռիադում։
Հիշեցնում ենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրվել է «ռազմական պաշտպանության մասին համաձայնագիր», իսկ ավելի ուշ Թուրքիան հայտարարել է դրան միանալու իր ցանկության մասին։
Ներկայումս թուրքական դիվանագիտությունը փորձում է Եգիպտոսին ներառել այս դաշինքում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ասել է՝ «Մենք քննարկում ենք, թե ինչպես կարող են տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկրները, ինչպես մենք, միավորել իրենց ջանքերը՝ խնդիրները լուծելու համար։ Սկզբունքորեն մենք պետք է ընդունենք. կամ մենք միավորվում ենք և լուծում ենք մեր սեփական խնդիրները, կամ օտարերկրյա գերիշխանը գալիս է և իր լուծումները պարտադրում մեզ, կամ ոչինչ չի անում և խանգարում է մեզ գործողություններ ձեռնարկել»։
Թուրք փորձագետները կարծում են, որ տարածաշրջանում այս 4 երկրները ունեն բոլոր անհրաժեշտ որակավորումները ռազմական դաշինք ստեղծելու համար։
Թուրքիան ունի պաշտպանական արդյունաբերություն, ԱԹՍ-ներ և հրթիռներ։
Պակիստանը միջուկային տերություն է։
Սաուդյան Արաբիան ունի հսկայական ֆինանսական ռեսուրսներ և արդյունաբերություն ստեղծելու համար անհրաժեշտ պայմաններ։
Եգիպտոսն ունի տարածաշրջանում ամենամեծ բնակչությունը և հզոր զինված ուժեր։