Հակառուսականության տակ քողարկված նախկին «անկախականներ»․ դուք դավաճանում եք ձեր նահատակված ընկերներին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
48 Views

Սովետական միության ժամանակ ձևավորված անկախական ուժերը, որոնց գործունեությունը համակարգվում էր արևմուտքի կողմից, պայքարում էին Հայաստանի անկախության համար։

Սովետի քանդվելուց հետո ճամբարը բաժանվեց 2 մասի։ Մի մասը շարունակեց պայքարը Արցախի համար եւ գնաց մինչև իսկ նահատակության ճանապարհով, մյուս մասը կամաց կամաց հրաժարվեց էդ գաղափարից, շարունակելով անկախությունն ասոցացնել հակառուսական լինելու գաղափարի հետ, շարունակելով ծառայել արևմտյան կենտրոններին։

Էսօր էդ շրջանակը պաշտպանում է Արցախը Ադրբեջան է և վերջ կարգախոսը, պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, շարունակում է իրեն զգալ անկախական, քանի որ հակառուս է եւ ժամանակին շփվել է իսկական անկախականների հետ։

Նրանց գրամ անգամ չի մտահոգում էն հանգամանքը, որ մերժում են մի գաղափար, հանուն որի նահատկվել են իրենց ընկերները, որոնց մասին երբեմն արդեն թաքուն են խոսում, բայց դեռ հպարտությամբ։

Նրանց չի մտահոգում, որ փաստացի դավաճանել են իրենց ընկերներին։

Ակնհայտորեն ղեկավարվելով դրսից, նրանք իրենց համարում են անկախական, դրանով իսկ ծաղրելով եւ նվաստացնելով Հայաստանի անկախության համար իրապես պայքարած անձերի հիշատակը։

Լուսանկարում տղերքից մեկը. Մովսես Գորգիսյան։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել