Առաջին անգամը չէ, երբ Նիկոլենք վտանգի ժամանակ ասում են որ ամեն ինչ կարգին է, բայց հետո գցում են ոտքերին։
Ես հիշեցնեմ․
֊ առաջինը կորոնան էր ֊ երբ Նիկոլը հայտարարում էր, որ պինցետով կհանի կորոնան։
֊ երկրորդը 2020 թվականի պատերազմն էր, երբ անդըհատ կրկնում էին, որ հաղթում ենք։
– երրորդը 2023թվական Արցախի շրջափակումն էր, երբ իմիտացիա էին ստեղծում, թե ինչ որ բաներ են անում իրավիճակը շտկելու համար, բայց զուգահեռ պատրաստվում էին Արցախի տարհանմանը։
Ասում են, եթե որևէ մեկը քեզ մի անգամ խաբում է, դա իր «մեղավորությունն» է։
Եթե նույն անձը երկրորդ անգամ է քեզ խաբում․ դա քո մեղավորությունն է։
Եթե նույն անձը երրորդ անգամ է քեզ խաբում․ դու հիմար ես։
հ․գ․ Իրանի շուրջ կատարվող իրադարձություները հղի են հետեւյալ վտանգներով, նույնիսկ եթե էդ ամբողջ ընթացքում մենք խաղաղ լինենք․
֊ պատերազմի էսկալացիա տարաշաշրջանում, որն ուղիղ ձեւով ազդելու է տրանսպորտային տեղափոխությունների վրա,
– մեծ արտագաղթի հնարավորություն
֊ տնտեսական փլուզում ամբողջ աշխարհում, որը մեր վրա առնվազն ազդելու է գնաճի տեսքով, ինչպես նաեւ որոշ անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտի տեսքով
֊ սով
֊ համաճարակ
եւ այլն։
Ունի՞ հայ ժողովուրդը տնային աշխատանք էս հարցում։
Իշխանությունների պատասխանը լուսանկարում։