Զեղծարարների նոր հնարքները սոցցանցերում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
55 Views

Վերջերս զեղծարարներն իմ դուռն էլ թակեցին, ու էս մասին մի քանի կետ եմ ուզում առանձնացնել։ Նախ ասեմ, որ, չնայած փորձերին, իմ որևէ օգտահաշիվ չէին կոտրել, այլ սոցցանցերից վերցրել էին իմ նկարը, տեղադրել լրիվ այլ հեռախոսահամարով ստեղծված վայբերի օգտահաշվի գլխավոր նկար, և սկսել էին գումար խնդրել մարդկանցից, ովքեր ինձ ճանաչում էին ու կարող էին գումար փոխանցել։ Իսկ ո՞նց պարզեցի, որ իմ անունից դրամահավաք են սկսել. ուղղակի օրը բարի չէր զեղծարարի համար, ու ենթադրում եմ առաջին կոնտակներից մեկը, ում գրել էր, գործընկերս էր, ում հետ նույն գրասենյակում ենք աշխատում։ Դե ի՞նչ կանեինք մենք, երբ իրենք իրենց ոտքով մեզ հյուր էին եկել, բնականաբար սկսեցինք շատ ջերմ շփվել, որի արդյունքում պարզվեց, որ ես շատ շտապ գումարի կարիք ունեմ, իմ քարտը բանկոմատը “կուլ է տվել”, ստիպված ընկերուհուս քարտի համարն եմ փոխանցում…

Էն հույսով, որ արդեն ահագին ինֆո ունենք ոստիկանությանը փոխանցելու (հեռախոսահամար, քաիտի տվյալներ, քարտատիրոջ անուն ազգանուն), սիրուն ճամփեցինք զեղծարարին` զգուշացնելով, որ գիտենք ինչով է զբաղված, ոստիկանության ենք դիմել արդեն, այլևս իմ անունից չդիմի որևէ մեկին։

Ոստիկանություն իհարկե դիմեցի, բայց արի ու տես, որ ոստիկանության համար էստեղ քննության արժանի որևէ հանցանք չկար, քանի որ ես ֆինանսական կորուստ չունեի։ Ասեմ ավելին, տպավորություն էր, որ նույնիսկ եթե ինչ որ մեկը գումար փոխանցած լիներ ու ֆինանսական կորուստ ունենար, էնպես չի, որ մեծ բան կլիներ, ու դրան լուրջ արձագանք էր տրվելու։

Ցավոք, սա է մեր իրականությունը, ու էստեղ մեզ մնում է հնարավորինս գրագետ լինել ու ինքներս պաշտպանել մեզ զեղծարարություններից։ Իսկ ինչպե՞ս անել դա, կիսվեմ մի քանի կարևոր կետերով`

1. Օգտագործեք բարդ գաղտնաբառեր, ընդ որում, տարբեր օգտահաշիվների համար` տարբեր գաղտնաբառեր,

2. Ակտիվացրեք 2 գործոնով կամ բազմագործոն նույնականացումը /Two-factor, Multi-Factor authentication (2FA, MFA)/,

3. Անծանոթներից ձեզ ուղարկվող նամակները, որտեղ պատմում են ամենագայթակղիչ աշխատանքի առաջարկի, Ամերիկայում ապրող հարուստ բարեկամի թողած հսկայական ժառանգության, աննախադեպ մեծ գումար շահելու, հեշտ և արագ գումար վաստակելու մասին կամ նման այլ փառահեռ նորություն, իրենց հետ սովորաբար ունենում են նաև հղումներ(լինքեր), որոնց վրա քլիք անելով ու ձեր ինֆորմացիան փոխանցելով դառնում եք զոհ, մի տրվեք էտ գայթակղությանը, ու, առհասարակ, իրականության հետ կապը պետք չի կորցնել,

4.Թարմացրեք ձեր գաջեթներն ու օգտագործվող հավելվածները վերջին տարբերակներով,

5. Մի ներբեռնեք ու օգտագործեք անծանոթ ու չստուգված հավելվածներ, դրանք կարող են ձեր հեռախոսից գողանալ ձեր տվյալները։

Սրանք նվազագույնն են, որ պետք է անել օգտահաշիվների անվտանգությունը պահելու համար, բայց արի ու տես, որ կան ավելի համառ ու նպատակասլաց զեղծարարներ, որոնք միշտ կգտնեն տարբերակ, ինչպես իմ դեպքում։ էստեղ էլ կան անելիքներ`

1. Ստուգեք ձեզ դիմողի օգտահաշիվը` համեմատելով հեռախոսահամարը, անվան գրառումը,

2. Եթե մտերիմ մարդ է գրողը, պետք է որ գրելու ոճից, բառապաշարից պարզ լինի, որ մի բան էն չի

3. Կապի դուրս եկեք դիմողի հետ այլ սոցցանցերով կամ զանգով։

Ցավոք զեղծարարությունները եղել են, կան, ու դեռ կշատանան` հատկապես արհեստական բանականության ֆոնին, իսկ մեզ մնում է հնարավորինս տեղեկացված լինել ու պաշտպանել մեզ ու մեզ շրջապատող մարդկանց, հատկապես երեխաներին ու բարձր տարիք ունեցողներին։

Եթե ունեք տարբերակներ, որոնք չեմ նշել, խնդրում եմ մեկնաբանություններում ավելացնել։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել