«ԱպաԿենտրոն»-ի ճանապարհները սկսվեցին Սյունիքից․ առաջին կանգառը՝ Գորիս

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
87 Views

Ճանապարհները տարան դեպի Սյունիք․ ՄԵՄ-ը մեկնարկեց «ԱպաԿենտրոն» հանդիպումների շարքը, որի առաջին կանգառը Գորիսն էր։

Փետրվարի 6-ին մեկ հարկի տակ հավաքվեցին 40-ից ավելի պատանիներ և երիտասարդներ Գորիս և Տաթև համայնքներից, ինչպես նաև Սյունիք տեղափոխված ու վերադարձած ավագ սերնդի ներկայացուցիչներ։

Օրվա ընթացքում՝

ՄԵՄ ՀԿ նախագահ Մայիս Մարգարյանը ներկայացրեց ՀԿ-ի գործունեությունն ու մարզաբնակ պատանիներին ընձեռվող հնարավորությունները,

Մարզ տեղափոխվածները կիսվեցին իրենց արկածային ու հետաքրքիր պատմություններով, որին հաջորդեց բաց հարց ու պատասխան և աշխույժ թեմատիկ քննարկում,

Միասին ծանոթացան «Տեսել եմ» հավելվածին ու նախանշեցին համայնքի զարգացմանն ուղղված առաջիկա անելիքներն ու առաջադրանքները,

Օրն ամփոփվեց մտերիմ զրույցներով և սերունդների միջև կարևոր կապերի հաստատումով։

Այս հանդիպումն իրականություն դարձավ Մայիս Մարգարյանի ծննդյան դրամահավաքի շնորհիվ, որի հաջող ավարտը կօգնի ՄԵՄ-ի շարունակական ու ակտիվ գործունեությանը Սյունիքում։ Դուք դեռ կարող եք միանալ և ձեր ներդրումն ունենալ սյունեցի պատանիների զարգացման գործում։

https://rearmenia.com/…/birthday-in-syunik%D6%89-an…

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, խոսնակներին, գաղափարակից աջակիցներին, Հրանտ Բաղդագյուլյանի Արվեստանոցի թիմին կազմակերպչական հարցերում աջակցելու և տարածքի տրամադրման համար, Տաթևի Համայնքապետարան Tatev Municipality համայնքապետարանին՝ 20 երիտասարդների ուղևորափոխադրումը սիրով կազմակերպելու համար։

«ԱպաԿենտրոն» հանդիպումները շարունակական են․ սպասե՜ք մեզ հաջորդիվ հենց ձե՛ր մարզում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել