Հպարտ եմ, որ ապրում եմ Մհեր Քումունցի Գորիսում․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
114 Views

Գորիսում մատերի վրա կարելի է հաշվել մարդկանց, ովքեր ակտիվ զբաղվում են գիտությամբ եւ ունեն գիտական բարձր աստիճան։

Եվ ահա շուրջ տաս օր առաջ Մհեր Քումունցը պաշտպանեց բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Իր ատենախոսության շրջանակում նա մեծ խորությամբ ուսումնասիրել է Արցախի եւ Սյունիքի բարբառները եւ մասնավորապես ապացուցել, որ դրանք ինքնուրույն գործող բարբառներ են, ի տարբերություն մինչ այդ գործող այլ կարծիքի՝ որի համաձայն Սյունիքի բարբառն Արցախի բարբառի խոսվածք է։

Մհեր Քումունցի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է եւ հպարտությունը։ Դուք ձեր աշխատասիրությամբ, նվիրումով, արդյունքներով օրինակ եք բոլորիս եւ վսատ եմ, որ ձեր բացած ճանապարհը կխանդավառի մեր երիտասարդներին զբաղվել գիտությամբ, առանց որի անհնար է ունենալ ուժեղ հասարակություն, կայուն տնտեսություն եւ ապագա։

Շնորհավորում եմ շատ սիրելի Mher Kumunts ջան և հպարտանում եմ, որ ապրում եմ Մհեր Քումունցի Գորիսում։

Հպարտ եմ, որ մեր քաղաքն ունի ձեր նման գիտնականներ։

Վստահ եմ, որ դեռ շատ ասելիքներ ունեք գիտության ասպարեզում եւ մենք դեռ շատ կլսենք եւ կուրախանանք ձեր բոլոր ձեռքբերումներով եւ հաջողություններով։

հ․գ․ ման էի գալիս, թե ինչ նկար կցեմ այս հրապարակմանը։

Որոշեցի կցել Մհեր Քումունցի հեղինակած այս կտավը։ 🙂

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել