INLIMA ծրագիրը Սյունիքում․ նորարար անասնապահության զարգացման ուղիները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
72 Views

INLIMA ծրագիրը Սյունիքում. քննարկումներ նորարար անասնապահության և արոտօգտագործման բարելավման շուրջ

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի թիմը իրականացրեց աշխատանքային այց Սյունիքի մարզ՝ նպատակ ունենալով քննարկել ծրագրի հիմնական բաղադրիչները և հատկապես նախրաքարշի կառավարման ու արոտօգտագործման բարելավման ուղղությամբ առաջարկվող լուծումները։

Այցի շրջանակում թիմը հանդիպումներ ունեցավ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Սիսիանի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի, Գորիսի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության պետ Սասուն Մանուկյանի հետ։

Քննարկումները ընդգրկեցին մի շարք ռազմավարական ուղղություններ՝

նորարարական անասնապահական տեխնոլոգիաների ներդրում,

համայնքային կարողությունների զարգացում,

շուկայի զարգացման և մատակարարման շղթայի ամրապնդում,

Սյունիքի առանձնահատկությունների ներառմամբ լուծումների ձևավորում։

Հանդիպումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տարածաշրջանի բարդ լանդշաֆտին, գյուղատնտեսական սեզոնայնությանը և վերջին տարիների սոցիալ-տնտեսական փոփոխություններին։ Էկոպարեկային ծառայությունը ներկայացրեց նաև առկա խնդիրները՝ լեռնային ռելիեֆով պայմանավորված սահմանափակումներից մինչև կենդանիների շարժի վերահսկման առկա դժվարություններ։ Այդ համատեքստում քննարկվեցին տեղայնացված լուծումների հնարավոր տարբերակներ, որոնք թույլ կտան համայնքներին առավել արդյունավետ ինտեգրվել ծրագրի շրջանակներում նախատեսվող նորարարություններին։

Ավելին՝ https://sda.am/newsarm/inlima-in-syunik-ar/

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել