Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միության տարեկան համաժողովը։
Համաժողի ընթացքում ԳԶՁՄ ժ․պ․ տնօրեն Ժորա Ալեքսանյանը ողջունեց ներկաներին, այնուհետեւ Արտուր Խոջաբաղյանը ներկայացրեց միության գործունեության տարվա ամփոփումը։
Մանե Հայրյանը ներկայացրեց gorisinfo.am հարթակը եւ դրա հնարավորությունները։ Նշվեց, որ կայքի պատրաստմանը մասնակցել են կամավոր երիտասարդներ, ուսանողներ։ Նշվեց անհրաժեշտությունը, որ բոլորը ծանոթանան էջին եւ հանդես գան առաջարկություններով, որպեսզի կայքը հնարավորինս ճիշտ արտահայտի Գորիսի տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունն ու հնարավորությունները։
Լավիստա ընկերության ներկայացուցիչ Ալիսա Դանիելյանը ներկայացրեց զբոսաշրջային ծառայությունների հնարավորությունները եւ կազմակերպության կատարած քայլերը։
Այնուհետև Ժիրայր Մարտիրոսյանը ելույթ ունեցավ «Մշաթային տուրիզմի զարգացման հեռանկարները Գորիսում» խորագրով եւ ներկայացրեց ոլորտի խնդիրներն ու հնարավորությունները մշակույթի զարգացման և կիրառման համատեքստում։
Ձեռնարկությունների ներկայացուցիչները քննարկեցին ոլորտին առընչվող այլ խնդիրներ, հանդես եկան առաջարկություններով եւ նշեցին զարգացման համար տարբեր հնարավորություններ և ուղղություններ։
Միջոցառման վերջում ներկաներն ընտրեցին նոր խորհուրդի կազմը։
Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միությունը, որն ունի 40֊ից ավել անդամ, 2026թ․֊ին իր գործունեությունը կծավալի խորհդի նոր ընտրված հետևյալ կազմով․
1. «Մինա» հյուրանոց ֊ Ժորա Ալեքսանյան
2. «Ռեդ Ռուֆ» հյուրանոց ֊ Արտաշես Տոռոզյան
3. «Գորիս B&B» ֊ Ժիրայր Մարտիրոսյան
4. «Միրհավ» հյուրանոց ֊ Շահեն Զեյթունցյան
5. «Լավիստա» զբոսաշրջային ձեռնարկություն ֊ Արմեն Իվանյան
6. «Խորեայի Ձոր» հյուրանոց ֊ Սերգեյ Ալեքսանյան
7. «Նեյշն Արտ» ռեստորան ֊ Վահե Մելքումյան
Շնորհավորում ենք նոր խորհուրդի կազմին եւ մաղթում հաջողություններ։