Արդեն 8-րդ անգամ անցկացվող Մեդիագրագիտության շաբաթն այս տարի՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո…
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի սովորողների հետ անցկացվեց ակտիվ քննարկում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Բաղդասարյանի նախաձեռնությամբ։
Թեմայի լայն ընդգրկվածությունը, այն է՝
մեդիագրագիտության ինտեգրման միջազգային փորձը, արհեստական բանականության մարտահրավերները, փաստերի ստուգման կարևորությունը, ֆիլմերի կիրառությունը՝ որպես կրթական մեթոդ, մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների շրջանում։
Փոխադարձ քննարկումները, կիբերանվտանգությանը վերաբերող հարցերի հետաքրքիր լուսաբանումը սովորողներին ուղղորդում էին հասկանալ տեղեկատվական միջավայրում ճիշտ կողմնորոշվելու կարևորությունը։
«ԳորիսԼԱԲ» ՀԿ-ի կողմից դպրոցին փոխանցվեց «Կիբերորսորդներ» ուսուցողական խաղը, որի նպատակը ձեռք բերած գիտելիքների ամրապնդումն ու փոխանցումն է մյուս սովորողներին։
Շնորհակալություն ենք հայտնում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Բաղդասարյանին՝ հաճելի և օգտակար համագործակցության համար։