Թե բա աշխարհը չի ընդունում Արցախի հարցում հայկական տեսակետները. Արա Պողոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
61 Views

Սիրիայի անցումային շրջանի ղեկավար Մուհամմադ ալ-Ջուլանին, ում հիմա անվանում են Ահմեդ աշ-Շարաա, հայտարարել է.

«Իսրայելը միշտ պնդում էր, որ անհանգստացած է Սիրիայով, որովհետև վախենում է վտանգից, որը ներկայացնում են իրանական աշխարհազորն ու Հեզբոլլահը»,- այնուհետև հավելում,- «Մենք նրանք ենք, ովքեր վտարել են այդ ուժերը Սիրիայից»:

Հետաքրքիր է նաև հաջորդ միտքը.

«Իսրայելը օկուպացրել է Գոլանի բարձունքները, որպեսզի պաշտպանի Իսրայելը, իսկ հիմա նրանք պարտադրում են պայմաններ Սիրիայի հարավում, որպեսզի պաշտպանեն Գոլանի բարձունքները։ Մի քանի տարուց, հնարավոր է, նրանք կզբաղեցնեն Սիրիայի կենտրոնը, որպեսզի պաշտպանեն Սիրիայի հարավը»:

ԵՒ իսկապես, Իսրայելը ցույց է տալիս երլու շատ կարևոր բան.

-ինչպե՞ս հետապնդել սեփական շահերը, և պրոակտիվ գործողություններով ապահովել անվտանգությունը,

-Ինչպե՞ս միջազգային կարծիքը մանիպուլացնել և բնական երևույթ դարձնել օկուպացիոն քաղաքականությունը։

Թե բա աշխարհը չի ընդունում Արցախի հարցում հայկական տեսակետները, կամ ՄԱԿ-ը բանաձև է ընդունել…

Իսրայելը, որ ստեղծվել է ՄԱԿ բանաձևով, այսօր թույլ չի տալիս նույն բանաձևով Պաղեստին պետության ճանաչումը…

Այ սա‘ է դասական ռեալիզմը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել