Մանկական գրադարանում հիշել են Իսահակյանի ն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
64 Views

Սերն է ,որ քաղցրացնում է կյանքը, և հավատն է, որ փրկում է մարդուն։
Ավետիք Իսահակյան
Այսօր , Սերո Խանզադյանի անվան հիմնական դպրոցի 9֊ րդ ա և 9֊րդ բ դասարանների աշակերտները հավաքվել էին մանկական գրադարանում մասնակցելու Ավետիք Իսահակյանի 150֊ամյակին նվիրված <<Ավետիք Իսահակյան . կյանք, գործ, հոգի>> գիտելիքի և ստեղծագործ ոգու մրցույթին։
Գրադարանը լցվել էր լույսով, որ գալիս էր բանաստեղծի հոգուց, բանաստեղծի ,որ ամբողջ կյանքը նվիրեց սրտի ձայնինսիրելու, հավատալու, չհուսահատվելու ձայնին։ Ավետիք Իսահակյանը մեր ժողովրդի խիղճն էր, մեր սրտի բանաստեղծը։ Նա մինչև իր կյանքի վերջը ապրեց իր ժողովրդի ցավով և երազեց նրա լուսավոր վաղվա համար։ Մարդը մեծ է այնքանով, որքանով մեծ է իր սերը։ Թող նրա այս խոսքերը դառնան ուղենիշ բոլորիս համարապրելու սիրով, հավատով ու նվիրումով , որպես կյանքի երգ, հավատ մարդկության և սիրո ուժի հանդեպ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել