Հայ հասարակության դեմ հոգեբանական եւ տեղեկատվական դիվերսիաների մասին․ Մանե Սողոյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
139 Views

Հայ հասարակության դեմ հոգեբանական եւ տեղեկատվական դիվերսիաների մասին
Երեխայի թաղման արարողությունը հանրայնացնել-հրապարակելը նախ էթիկայի իսպառ բացակայության նշան է, որին տրվել են շատ լրատվականներ՝ հանուն դիտումների եւ ողբերգության հաշվին գումար աշխատելու, հետո պատկան մարմինների դիլետանտիզմի կամ բացարձակ անգործության նշան։

❗️Չի՛ կարելի գնալ եւ այլ երեխաներից ինտերվյու վերցնել սպանված երեխայի մասին։
❗️Չի՛ կարելի թաղման արարողությունը ամենայն մանրամասնությամբ հրապարակել, ուր երեւում է հանգուցյալ երեխայի դեմքը։
❗️Չի՛ կարելի թույլ տալ, որ այս ողբերգությունն այսքան մեծ ռեզոնանս ունենա, սա տեռոր է առանց այն էլ հոգեբանական մշտական սթրեսի ու տագնապի մեջ ապրող, ֆեստիվառներով իբր «ցավազրկվող» հասարակության համար։
❗️Չի՛ կարելի թույլ տալ, որ լրատվականների մեկնաբանությունները բաց լինեն ու հազարներով քննարկեն, անիծեն, հայհոյեն, զառանցեն….
❗️Չի կարելի հանցավորության աճը, որը կոնկրետ պատճառներ ունի, վերագրել ու որակավորել որպես համազգային ցուցիչ-բնութագրական։
❗️Չի՛ կարելի առանց այն էլ խոցելի խավին, ընտանիքին դարձնել թիրախ։
Մի՛ օգտվեք այդ խավի անպաշտպանությունից։
Առավել եւս, որ դեռ չկան դատաբժշկական-հոգեբանահոգեբուժական փորձաքննության ու դատավարական վերջնական եզրակացությունները (Հուսանք օբյեկտիվ քննություն կիրականացվի):
‼️Հասկանալի է, որ պետական ապարատի խայտառակ բացերից, երկրի հանդեպ թշնամու անթաքույց հավակնություններից եւ դրան ի պատասխան ողորմելի կեցվածքից, խաղաղության թեզի բացարձակ սնանկությունից շեղելու միջոց են նաեւ ամեն շաբաթ սպանությունների եւ սենսացիաների մասին տեղեկատվական ալիքները, բայց….
ՀԳ. Դեռեւս զերծ կմնամ հասցեական դիմելուց, հեռացրե՛ք հոգեբանական տեռորի ֆոնին սեփական անձը ցուցադրող հրապարակումները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել