Հինգ տարի առաջ, այս օրը, այս ժամին՝ Շուշիից 5 կմ հեռավորության վրա գտնվող Սղնախ գյուղում դարանակալման մեջ հայտնվեցինք։
Սկսեմ սկզբից: Չախմախ կոչվող հատվածում հետախուզական դիրքեր էինք դրել և սպասում էինք հակառակորդին։ Խոնավ հողին պառկած նայում էի դիմացի անտառին, երբ տեսա՝ արդեն կռվի սկիզբից ծանոթ արցախյան սպեցի երկու պիկապ գալիս են ձախ կողմից։ Գլուխս բարձրացրի ավելի լավ տեսնելու համար։ Քիչ անց երևացին սպեցի կամանդիրը և երկու սպաներ։ Ճանաչում էի նրանց և որոշեցի մոտենալ ու հետաքրքրվել, ինչ իրավիճակ է։ Ասացին, որ գնում են Սղնախ՝ որովհետև իրենց դիպուկահարները մնացել էին գյուղում և գյուղը արդեն գտնվում էր հակառակորդի վերահսկողության տակ։ Ասացի՝ ես էլ եմ գալիս, և նստեցի մեքենան։
Գյուղին դեռ չհասած՝ տեսանք գյուղացիներին, ովքեր իմ այն հարցին՝ ուր եք գնում, լեղապատառ պատասխանեցին՝ թուրքը և կորան մշուշում։ Թուրք բառը լսելուն պես ադրենալինը հիշեցրեց իր մասին և մեքենայից իջանք։ Վայրկյան առաջ ուզում էի կանտակտի մեջ մտնել նրանց հետ, ովքեր Հադրութից անարգել հասել էին Սղնախ։ Գյուղ մտնելուն պես սպեցի կամանդիրը պիկապի վրայից կորդով լիկվիդացրեց Սղնախի գերեզմանի մեջ գտնվող АГС-ի հաշվարկը։ Նոր էինք մտել գյուղ, հանկարծ լսվեց առաջին կրակոցը դիմացի տան դարպասի տակից և կողքիս տղեն ընկավ գետնին, ում չէի ճանաչում։
Այդ պահին մեզ ճիշտ իրավիճակին վերադարձրեց սպեցի կարճահասակ, բայց հնարամիտ հրամանատարը, ով արագ կողմնորոշվելով գոռաց՝ կանտակտ աջից և մուխայով առաջին հարվածը տվեց մեջները, որից հետո գոռալով ասաց՝ նետել նռնակները։ Մոտ 22 հոգի էինք ու արդեն ունեինք մեկ զոհ։ Թվում էր, թե դասական օրինակի նման պետք է մինչ 20 վարկյանը ոչնչանայինք, բայց արագ կողմնորոշվելու շնորհիվ սկսեցինք ճնշել նրանց։
Առաջինը ինձ հանդիպեց՝ հինգ մետրից, երկրորդը՝ արդեն տասից ավել կլիներ։ Երկրորդին հաջորդեց երրորդը և ոգևորվածությունը հասավ գագաթնակետին, որի պատճառով նրանք սկսեցին նահանջել։ Չեմ ասի, թե վախեցան՝ ուղղակի խելացի գտնվեցին և հետ քաշվեցին, քանի որ ավելի կարևոր գործ ունեին տաս օր հետո։ Չնայած կարճ տևած փոխհրաձգությանը, թողեցին 20–25 սպանված և կորան անտառում։ Զինամթերքի պակասի պատճառով որոշվեց հետ վերադառնալ։ Մոտ քսան մետր հեռավորությունից լսվեց տղայի ձայնը՝ «ճըլ արա», և ինձ թվում էր, թե վազում եմ, բայց ադրենալինն իր գործն էր անում և ասես օդերով էի։ Երբ տեսնելով, որ չեմ շտապում դեպի մեքենան, իրենք մոտեցան և թափքում տեղավորվեցի։
Հետ վերադառնալուց հետո այդ ամենը ուղղակի հեքիաթի պես էր։ Իմաստ չկար պատմելու, թե դարանակալումից ինչպես ենք հաղթած դուրս եկել, երբ Մենք էինք 24 օր առաջ դարանակալել ու փռթել։
Գլխավոր ճակատամարտը պետք է տեղի ունենար վաղը, որը մասին կգրեմ վաղը