Մունք էլ խառնվինք ուրուր, գիդանք վեչ շտղա սկսինք, եր կենանք շուտ-շուտ շուրրնես կենանք, կռվ ընելավ նի տռնանք մաշինը ու բիդի շենը քինանք։
Հղցեն տսնանք Բերձոր կիրած տրաֆարետը, հետո սկսինք առաջանալը մին ղաշանգ անտառնե պեցվե մեր ռջին՝ մին ղաշանգ սարեր։ Հիլին քշցնինք, վեր պատար էլ մաքուր օդը կյա՝ էլ կուծուխուրին վտը, էլ մհասուրեն, էլ թրջված խոտերին ու տիրվներեն։
Օզում հսնինք մին պավիլիոնի կողք, պապան ասե․ «Սա Յաշին պավիլիոնն ա, պերեք ստղաս, միկա ճուր խմինք, հուվ ծարավ ա, քշանա խմե, էլի ճելի նստե մաշինը»։
Օզում հղցեն հպարապութունան, վեր կուղքրնեսնք եշում, տիյեր-տիվերնք անում աչքրնես, մինգել տսնանք օդումը հաստ-հաստ հինչ-վեր պարաններ կապած։ Պապուն ասինք՝ Էս հինչեր ա ստի կախ իլած օդան։ Ասե․ «Տա պերվի կռվանց ա մնացալ, վրտալոտներին հետի ա»։ Հետո շատ կլոխ չտինի։ Շարունակե մաշինը քշիլը։
Հսնինք Շուշի։ Դե մինչև էտ մաման ու պապան որոշին, թա հինչ բիդի առնին մագազինան, վեր տանին շենը, ու որոշին՝ վեր Շուշվա բիդի առևտուր անին, հինչ էլ պակաս ինի՝ Շուքենդա(Շոշ) կառնին։ Պա հսալնք Շուշի։ Հաքուն էն ա դղ, զանգ տանք՝ տսնանք հարմար ա։ Տսնաք, թա գուրծատղն ա, քինանք, տսնանք, էլի ճելի հղե ընգինք, վեր ուրուգյու չտռնա։
Հաքվին տսնանք՝ ամեն մինիս մարթա մեհետ պաչի, հետո ծերքին մին քաղցր պեն ինի։ Տա մզ ասե՝ հղցեն կօտիք, մին սումկա էլ բաբոյին հետի, ասե՝ կալիք տարեք ծզնհտ։ Հղե ընգինինք նորից, ընգինք բիդի Ստեփանակերտա հղեն։ Հսնինք տեղեն, գազեն դուրբեքին կողքը։ Հլորվինք բիդի տի ու մին սավետսկի հուշարձան տսնանք։ Միկա էլ տրանա պապուն խուսցնինք, դե պապուննք խուսցնում, որովհետև բիդի ուրանց շեննք քինամ, վեր բիդի Մարտունի քինայինք, մամուն շատ հարցեր կտանք։
Հղցավը քինալիս պոլկը տսնանք։ Տղ միկա գիդումչում խե զգաստանանք, հետո էլի շարունակինք քինալը։ Ասֆալտը պրծնինք ու սկսե մեր շենին քանդված հղցը, դխկ-դխկալավ սկսինք քինալը։ Մին թազա ղաշանգ բնության մեջ ընգինք։
Օզում մաման շոռ տա, տսնա՝ էնում արդեն նղացած, կիսապառկած, զուրթնցնելի հետի, ասե․ «Գոհար, մին դի եշի, հնե կովերը»։ Ես էլ խառնվիմ ուրուր, ասիմ․ «Հոր ա, մամ, կովերը»։ Ասե․ «Լավ, անցնք կացալ մին հնե դի եշի, հնե էշ ա ըրվամ»։ Ես էլ ուրխացած ասիմ․ «Աա, էշշ»։
Չհսած մեր շենը, պապան սկսե խոսելը, ասե․ «Հսե, էս Չխմախա յալն ա»։ Էլի կռվը մնը քցի։ Պատմե, թա հունցն տղավ քինալիս իլալ Քարեն տակ, կամ էլ Քարեն տկեցիքն իլալ տղավ եկած բիդի Սղնախ։ Հետո սուս անե ու շարունակե մաշինը քշիլը, որովհետև մխիլա պիներ ա մնը կյամ։
Հսնինք մեր շինամաջը, ուրխանանք, վեր գոնե շինամաջը ասֆալտ ըրած ա։ Առաջանանք, ու պապան ասե․ «Լավ է, կօզի, էս մին հղեն լավը չի, բայց մեր աղբյուրը կարոտալ ում։ Քինանք դղան, միկա ճուր խմինք, էլի քինաք»։
Սրտրնես ճքցնելավ քինանք էտ ցխերեն մաջը ընգինք։ Մաշինը սկսե բուքսավատ անելը։ Մզ՝ մշինան քշցնել տա, ասե՝ տուք վնավ քեցիք, ես տնամ մաշինը հունց ում տուս օնում ստղաս։
Վնավ մունք քինանք բիդի մեր թաղը։ Տսնանք բաբոյանց տոռնը պեց։
Սուս-փուս նիմտինք, պիցրանանք տոն, տոռնը պեց աննինք, տսնանք բաբոն՝ նղացած նստած, գուլբայա անում։ Մուտանանք, պաչի, լուղջուս անա։ Հետո ասե․ «Էնա հացը հազր, ստոլը վեր տիրեցիք, կերեք…»։
Օզում, շատ ում օզում, վեր պապան ռեսկի որոշե սօր, վեր բիդի քինանք շենը…
Նկարը զուտ ուշադրության համար։