Վայքում պարեկները չարաշահում են իրենց լիազորությունները․ բողոքում են Սյունիքում բնակվող վարորդները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1,815 Views

Արտուր Խոջաբաղյանն իր ՖԲ էջում հրապարակում է կատարել, բողոքելով Վայքում ծառայություն իրականացնող պարեկների ոչ ադեկվատ վերաբերմունքից։ Պարզվում է, որ սույն պարեկները շատերին են անհարկի ակտավորում եւ կան արդեն բազմաթիվ դատական գործընթացներ։ Հրապարակումը մեծ արձագանք է ստացել եւ շատերը նկարագրել են, որ բախվել են նմանատիպ խնդիրների հենց Վայքում ծառայություն իրականացնող պարեկների կողմից։

Հրապարակումը ստորեւ․

Վայքում պարեկներ կան, ովքեր գցում են պարեկային ծառայության հեղինակությունը։

Նախկինում լսել էի մի քանի պատմություն եւ գրեթե նույնն ինձ հետ եղավ։

Երբ ինձ կանգնեցրեցին, հարցերցի ինչու եք կանգնեցրել, ասեցին ամրագոտին չես կապել։

Քանի որ գիտեի առնվազն 2 դեպք նույն Վայքում, որ նույն պատճառով կանգնեցրել էին ու «չամռվել», իբր թե մեկ է չեք կապել, ես միանգամից ասեցի, ինչո՞ւ եք խաբում, չէ՞ որ ես Գորիսի մինչեւ էստեղ կապել եմ։

Էս պարեկներից մեկը մի տեսակ դառավ, թե բա շորդ սեւ է, կարող է դրա համար մեզ թվացել է թե չես կապել, բայց մենք չենք խաբում։

Կարծես թե ուզում էին գնալ, մեկ էլ էն մեկը սենց ուշադիր ներս նայեց, թե բա ուղեկցորդ չի կապել։

Ես էլ ասեցի լավ չեք անում, որ պրինցիպ եք ընգնում, վնասում եք պարեկների հեղինակությանը։

Ու ասեցի էս առիթով հրապարակում կանեմ, որովհետեւ առաջին դեպքը չի, որ հենց Վայքում նման ձեւ են վերաբերվում։

Ընդ որում պարեկային մեքենան ոչ թե հանդիպակաց է կանգնում ու «արձանագրում» ամրագոտու կապած լինել֊չլինելը, այլ հատող փողոցի վրա են սովորաբար կանգնում եւ կողքից պիտի տեսնեն խնդիրը։

Ինչ որ է, դա իրենց խնդիրն է։

Չէի անի այս հրապարակումը, եթե նույն պատմությունը տարբեր մարդկանց հետ տեղի ունեցած չլիներ։

Ու վստահ եմ, որ էս հրապարակումից հետո էլ կլինեն մարդիկ, ովքեր նույն բանը կհավաստեն, որ հենց Վայքում, անիմաստ կանգնեցնում են, պատճառաբանելով ամրագոտու խնդիրը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել