Եկեղեցուն հարվածելուց առաջ ուժգին ձեւով տարվել և տարվում է հակաեկեղեցական արշավ․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
198 Views

Ինչպես որ Արցախում կատարվելիքից առաջ գեներացվել է հսկայածավալ հակաարցախյան տեղեկատվական դոզա՝ նպատակը մեղմել ապագա Արցախի կորուստի ցավը ժողովուրդի մտածումքների մեջ, որն իրականում ընդհանուր առմամբ նորմալ աշխատեց, այնպես էլ եկեղեցուն հարվածելուց առաջ ուժգին ձեւով տարվել և տարվում է հակաեկեղեցական արշավ։

Ընդ որում այդ դավաճանական գործին լծված են նաև իրենց ազգային հռչակած ինչ որ առանձնյակներ, որոնց մոտ ցավալիորեն ստացվում է շատերին ներքաշել իրենց դաշտ։

Ինչպես ասում են մարդուն խաբելն ավելի հեշտ է, քան համոզելը, որ խաբված է։

Հիմա էլ շատերը առանց երկար բարակ մտածելու «երգում են» երգեր՝ ընդհանուր առմամբ վատաբանելով հոգևոր ծառայողներին, նրանց մեղադրելով զանազան մեղքերի, զազրությունների մեջ։

Եվ չեն էլ գիտակցում, որ դրանով մասնակից են դառնում հայ ազգի դեմ տարվող հերթական հարվածին, որն էս պահին ուղղված է մեր եկեղեցու դեմ։ Եվ շատերը չեն էլ հասկանում, որ իրենց զազրախոսություններով ակամայից իրենց դնում են մեր ազգի թշնամու խրամատի մեջ։

հ․գ․ Մեր բախտը բերել է, որ մեր պետականությունը կապվել է քրիստոնեության հետ, որովհետեւ քրիստոնեությունը եւ Աստծո եկեղեցին հարատեւ է եւ այդ կապով էլ մեր պետականությունն է դառնում հարատեւ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել