Դժբախտ պատահար Խնձորեսկում․ կամուրջն իջնելիս 73 ամյա զբոսաշրջիկ է հանկարծամահ եղել

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
86 Views

Հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, և հայտնել են, որ Խնձորեսկ գյուղի հայտնի ճոճվող կամուրջի հարակից տարածքում դի կա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 73-ամյա Ուլղիշ Լոտտերն է, ով որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Տեղում ականատեսների վկայությամբ, այցելուն մահացել է կամուրջ իջնելու ճանապարհին։
Նա միայնակ չի եղել, այլ խմբով, ընդ որում մի քանի աստիճան իջնելուց հետո ինքնազգացողությունը վատացել է , նստել է նստարանին հանգստանա, բայց ցավոք մահացել է ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել