«Տու՛ր դրան, ջարդի՛ր, սպանի՛ր․․․»․․․Քիչ անց Սևակը հաղթեց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
229 Views

Հիշում եմ Հայաստանի ձյուդոյի առաջնության ժամանակ տեղի ունեցած հետաքրքիր դրվագը։ Մարզադահլիճի տրիբունաներում ես սպասում էի իմ ընկերոջ՝ Սևակի մրցելույթին։ Ահա նա վստահ քայլերով դուրս եկավ մրցագորգ ու սկսվեց դիտարժան մենամարտը։ Առաջին վայրկյաններից մրցակցի հարազատներն ու բարեկամները ոչ վայել պահվածք ցուցաբերեցին՝ անդադար գոռալով․
– Տու՛ր դրան, ջարդի՛ր, սպանի՛ր․․․
Նկատեցի, որ Սևակը նեղվում էր այդ խոսքերից, դժվարանում էր կենտրոնանալ, բայց շարունակում էր մենամարտը՝ աչքի տակով նայելով մրցակցի աջակիցներին։ Ի վերջո նյարդերը տեղի տվեցին։ Անսպասելի դադարեցրեց մենամարտը, շրջվեց մրցակցի բարեկամների կողմը և բարձր ձայնով գոռաց․
– Ժողովու՛րդ, կարո՞ղ ա գիտեք ձեր ախպերը թշնամու հետ ա մենամարտում։ Մենք երկուսով էլ հայ տղերք ենք։ Սա սպորտ ա, ով ուժեղ ա, թող նա էլ հաղթի․․․
Մարզադահլիճում քար լռություն տիրեց։ Բոլորը միանգամից լրջացան, վերջիններս սկսեցին ներողություն խնդրել․
– Լավ, լավ, ախպե՛ր, կներես։ Հասկացանք։ Կներես․․․
Քիչ անց Սևակը հաղթեց․․․
Սամվել Ղազարյան
(Մտերիմ ընկերը, ուսանողական ընկերը)
(Հատված իմ «Սևակ Խոյեցի․ Վերջին արշավը» փաստավավերագրական գրքից)
Շուտով

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել