Բերքի տոնն այս տարի նշանավորվեց տարբեր տեսակի խնձորի բերքահավաքի արարողությամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
53 Views

✅Այսօր Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի նորաստեղծ այգում ամփոփվեցին դպրոցի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև դպրոցահենք գյուղատնտեսական ծրագրի շրջանակում իրականացրած
աշխատանքները։
🍎🍏 «Նորարարական այգի» խմբակի շրջանակում (խմբակավար՝ Սյուզաննա Մալինցյան) կազմակերպված
բերքի տոնն այս տարի նշանավորվեց տարբեր տեսակի խնձորի բերքահավաքի արարողությամբ, տեսակավորմամբ և «Կայուն սնունդ» ծրագրին սահմանված կարգով տրամադրելու գործընթացով։
🌳🎼Այգու մասին երգը այգու պատմությունն էր, դհոլի անզիջում զարկերը՝ հայի արարող ոգին, ծառերին ժպտացող բերքը՝ հույսի ու արարումի վաստակը, որ դաստիարակության նոր ուղի է բացում խմբակում ընդգրկվող սովորողների համար։
📚Սովորողների հոգատար վերաբերմունքը, բերկրանքը վերջնարդյունքի ու նոր խնդիրներ հաղթահարելու պատրաստ ձեռքերը՝ նորարարական այգու հուսալի «ճարտարապետները»…
🪾🌳Ինտենսիվ այգիների հիմնման ու կառավարման, տնկանյութերի ընտրության, ծառատունկերի կազմակերպման, ծառերի էտման և ձևավորման, այգու ոռոգման և պարարտացման, այգիներում բերքահավաքի ու հետբերքահավաքային խնամքի իրականացման վերաբերյալ խորքային գիտելիքները նպաստելու են այգեգործության ոլորտում սովորողների հմտությունների դրսևորմանն ու որակի բարձրացմամբ մրցունակ ծրագրերի իրականացմանը։
✅Միջոցառմանը մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Սյունիքի մարզի ներկայացուցիչ Լուսինե Սարուխանյանը։
👉Հ. Գ. Անհրաժեշտ ռեսուրսների ու հմտությունների համադրությունը՝ շահավետության ճանապարհի բանալին…🗝️

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել