Կայացավ «Դեռահասության տարիքի հոգեբանության արդի միտումները» մենագրության շնորհանդեսը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
81 Views

✨ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԳՊՀ-ՈՒՄ
✅ Այսօր ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ ամբիոնի ասիստենտ Գայանե Հայրապետյանի «Դեռահասության տարիքի հոգեբանության արդի միտումները» մենագրության շնորհանդեսը: Մենագրությունը նվիրված է զարգացման հոգեբանության կարևոր թեմաներից մեկին՝ դեռահասության հոգեբանության առանցքային խնդիրներին և հնարավորություն է տալիս ծանոթանալ մարդու զարգացման ամենաառեղծվածային փուլին՝ ավելի հիմնովին, վերլուծական նոր մոտեցմամբ:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Սյուզաննա Հայրապետյանը՝ նշելով, որ համալսարանը բաց է համագործակցությունների համար, և նմանատիպ միջոցառումները նպաստում են գործընկերային կապերի հաստատմանը: Նա շեշտեց, որ յուրաքանչյուր մասնագետի այց համալսարան նպաստում է ուսանողների կրթադաստիարակչական գործընթացի հարստացմանը, իսկ համագործակցային ջանքերը օգնում են համալսարանի զարգացմանը և, այդպիսով, ավելի դիմակայուն Սյունիքի ձևավորմանը։
🔰 Գրքի հեղինակ Գայանե Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ընդգծելով, որ մենագրությունը ծնվել է տարիների ուսումնասիրությունների, մասնագիտական հարցադրումների, կասկածների և որոնումների արդյունքում։ Նրա խոսքով՝ այս գիրքը միաժամանակ փորձ է՝ պատասխանելու բազմաթիվ հարցերի, առաջ բերելու նորերը, ինչպես նաև ստեղծելու հարթակ՝ գիտական լուծումների, մասնագիտական վերլուծությունների ու բանավեճերի համար։
Հեղինակի դիտարկմամբ՝ մենագրությունը իր համար մի փոքր փորձ է կամրջելու գիտական տեսությունը և մարդկային իրականությունը, և եթե այն թեկուզ մեկ ընթերցողի համար դառնա հետաքրքրությունների ու մասնագիտական որոնումների աղբյուր, ապա իր նպատակն արդարացված կլինի։ Նա հույս հայտնեց, որ գիրքն իր արժանի տեղը կունենա գիտական և մասնագիտական դաշտում՝ դառնալով օգտակար վերլուծական նյութ ոչ միայն դեռահասների հետ աշխատող մանկավարժների ու հոգեբանների, այլև հենց դեռահասների համար։
Գ. Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց իր բոլոր գործընկերներին, որոնք աջակցել են աշխատանքը կյանքի կոչելու հարցում:
👥 Գնահատանքի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան հ.գ.դ., պրոֆեսոր, գրքի գրախոս Կամո Վարդանյանը, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ., գրքի գրախոս Լիլիթ Բաղդասարյանը, ՀՊՄՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ, գրքի գրախոս Լիլիթ Կարապետյանը, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դոցենտ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ, բ.գ.թ. Արմեն Սողոյանը, ՀՊՄՀ պրոֆեսոր, ՀՀԱ գիտական խորհրդի նախագահ, բ.գ.դ, պրոֆեսոր Սամվել Սուքիասյանը, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, ՀՀԱ Խորհրդի անդամ, բ.գ.թ., դոցենտ Կարինե Թաթարյանը, ԳՊՀ պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, Ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի վարիչ Հրայր Պետրոսյանը, գրքի խմբագիր, բ.գ.թ. Լիլիթ Թունյանը:
📍 Շնորհանդեսին մասնակցում էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Միջոցառմանը ներկա էին նաև համայնքապետարանի ներկայացուցիչներ՝ համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, կրթական հաստատությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել