Գորիսում կկայանա «Անավարտ կռիվ» խորագրով միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
90 Views

Սեպտեմբերի 26-ին Գորիսի կենտրոնական գրադարանի և երկրագիտական թանգարանի համատեղ նախաձեռնությամբ կկայանա հիշատակի միջոցառում, նվիրված 2020 թվականի 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար կյանքը նվիրաբերած գորիսեցիների հիշատակին։

Միջոցառումը անցկացվելու է «Անավարտ կռիվ» խորագրի ներքո՝ ընդգծելու մեր հերոսների կյանքի շարունակական ներկայությունն ու նրանց պայքարի խորհուրդը։

Ծրագրի ընթացքում՝

🕠 Ժամը 17:30-ին կանցկացվի մոմավառություն և կբացվի հատուկ ցուցադրություն, որտեղ կներկայացվեն նահատակների անձնական իրերը և լուսանկարները։ Ցուցադրությունը նպատակ ունի արժևորել յուրաքանչյուր հերոսի անհատական պատմությունն ու հիշողությունը։

🕕 Ժամը 18:00-ին կմեկնարկի հիշատակի միջոցառումը:

❗️❗️Հրավիրում ենք նահատակների ընտանիքներին, ովքեր ցանկանում են, որ իրենց հերոսի որևէ անձնական իր ընդգրկվի ցուցադրության մեջ, կապ հաստատել Գորիսի մշակույթի կենտրոնի հետ։ Բոլոր նյութերը կցուցադրվեն խնամքով և խորին հարգանքով՝ հերոսների հիշատակը հավերժացնելու նպատակով

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել