Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
“Տիեզերական ուղեգրեր քաղաքացիական անձանց” SpaceX֊ի հայտարարությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Եկել ենք ասենք, որ այս տարվա աշնանը ականատեսն ենք լինելու մի չափազանց պատմական իրադարձության: Հիմա ասենք, կասեք՝ էլի ասեցին… բայց խոսքը կրկին SpaceX-ի ու նրա նոր առաքելության մասին է, որը կրում է Inspiration4 անվանումը: Վերջինիս շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ տիեզերք ուղևորվող անձնակազմի բոլոր անդամները լինելու են քաղաքացիական անձինք։ Սա ասելով ի նկատի ունենք, որ նրանց մեջ չեն լինելու պրոֆեսիոնալ տիեզերագնացներ, ոչ էլ մարդիկ, որոնք պատրաստություն են անցել կամ անցնելու NASA-ում կամ այլ պաշտոնական տիեզերական գործակալություններում ))Սա նշանակում է, որ ողջ թռիչքը ու դրա հետ կապված պատրաստությունները իրականացվելու են մասնավորի կողմից, իսկ առաքելության անդամներից երեքը դրան մասնակցելու համար, գրեթե, ոչ մի կոպեկ չեն վճարելու, քանի որ չորրորդն արդեն գնել է նրանց համար այդ տիեզերական ուղեգրերը… մի խոսքով՝ լրիվ գժություն:

SpaceX-ն այս առաքելության մասին հայտարարել է փետրվարի մեկին, այնպես որ հնարավոր է արդեն ինչ-որ մի տեղից լսած լինեք սրա մասին… բայց մենք մանրամասն հոդված ենք պատրաստում Inspiration4-ի հետ կապված

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել