Տղան ասում է մորը.
— Մամ, մի բան ասեմ, մի խնդրանք ունեմ, կկատարե՞ս։
— Դու ուզես, ես ինչ չանեմ, ասա՝ ամեն ինչ կանեմ քո համար։
— Քո հարսը ասում է՝ քո տարիքն արդեն մեծ է, պետք է մի քիչ հանգստանաս։ Այս տունն էլ հարմար չէ՝ փոքր է, նեղվածք։ Քո հազը էլ ավելի վատացել է։ Դիաբետ էլ ունես, սրտի խնդիր, ոսկրերի խնդիր… էլ ինչ ասեմ։
— Հա, որդի՛ս, երևի ավելի շատ …
— Ախ, լռի՛, մամ։ Քեզ համար պետք է մի հոգացող մարդ լինի միշտ կողքիդ։
— Դե ուրեմն գյուղ տարե՛ք ինձ…
— Ոչ, ոչ։ Ասում էի՝ եթե քեզ տանենք ծերանոցի հատուկ բաժանմունք, ավելի լավ կլինի քեզ համար։ Այնտեղ շատ մարդ կա քո նման, կկարողանաս շփվել նրանց հետ։ Իսկ այս տանը բոլորը բացակայում են. ես գործերով եմ, հարսդ՝ աշխատավայրում, իսկ Արմենը ամբողջ օրը դպրոցում։ Այնտեղ դու ավելի լավ կզգաս քեզ։ Սա էլ մեր՝ իմ ու հարսիդ առաջարկն է։
— Լավ, որդիս, եթե դու ես ուզում, թող այդպես լինի։
— Շնորհակալություն, մամ…
— Լավ, ուրեմն վաղը կեսօրից հետո քեզ կտանեմ։ Պայուսակդ էլ կպատրաստես։
Հաջորդ օրը մայր ու որդի ավտոմեքենայով խցանումում են։ Լռությունն ընդհատում է մայրը։
— Որդի՛ս, կգաս ինձ տեսնե՞ս այնտեղ։ Եթե կարողանաս, մի հեռախոս էլ կտաս ինձ։
— Մամ, հեռախոս ինչու՞ է պետք։ Այնտեղ հեռախոս կա։
Քիչ անց մեքենան կանգնում է մի տան դիմաց։ Երկար լռությունից հետո տղան ասում է.
— Ահա, մամ, հասանք։ Սա այն ծերանոցն է, որ ասում էի։ Քեզ համար երկրորդ հարկի հարավային սենյակն արդեն ամրագրել եմ։
Զանգը հնչում է.
Դուռը բացվում է։
— Ծնունդդ շնորհավոր, մա՜մ։
Դուռը բացվելուն պես մայրը շշմած է մնում։ Ահա նրա միակ թոռն ու հարսը՝ տորթով։ Այսքան շատ փուչիկներ մայրիկը երբեք չէր տեսել։ Այսքան մեծ ուշադրությամբ նրան երբեք չէին շնորհավորել ծննդյան օրը։ Ահա նաև նրա երկու դուստրերն ու նրանց ամուսինները։ Բոլորին հրավիրել էր նրա «խենթ» որդին։
— Ծնունդդ շնորհավոր, մամ։
— Դու ինչքան մեծացել ես (մայրիկը՝ հուզված ձայնով)։ Բայց սա ում տունն է՞։
— Տան ցուցանակը չե՞ս տեսել, մամ։ Քո անունով եմ կոչել։ Այս ամբողջ տունը հիմա մերն է մամ։ Այժմ դու այստեղ կհանգստանաս, կվայելես կյանքը։
Մայրը, հուզված, արցունքոտ աչքերով միայն գլուխն էր թափահարում՝ բառ չգտնելով արտահայտվելու։
Ամբողջ միջոցառումից հետո, երբ մայրը պատրաստվում էր քնել, նա որդուն կանչեց։ Պայուսակից հանեց մի փոքր տարրա և տվեց որդուն։
— Վերցրու, այլևս պետք չի լինի (սա մկնդեղ էր)։
— Մտածում էի, եթե իսկապես ինձ ծերանոց տանեք, հենց այդ օրը կխմեի։
— Ախ, մամ, ի՞նչ ես ասում։ Ես դա արդեն փոխել եմ անցած գիշեր, ներսը քո կալցիումի դեղերն եմ լցրել։ Հիմա հանգիստ քնիր։
Այսօր մորն այլևս ոչինչ պետք չէր։ Նա գոնե մի բան գիտեր՝ իր որդուն մարդ էր դարձրել։ Այս գիշեր իսկապես հանգիստ քուն էր ունենալու, առանց քնաբեր դեղերի։
Հ.Գ.
Թող յուրաքանչյուր զավակ այսպես սիրի իր ծնողներին և երբեք ծերանոց չհանձնի նրանց։