Կարևոր զգուշացում՝ կարպալ թունելի համախտանիշի վաղ ախտորոշման մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
142 Views

Հարգելի՛ բարեկամներ,

Շատ հաճախ մարդիկ բժշկի են դիմում այն ժամանակ, երբ արդեն ուշ է լինում։ Կարպալ (դաստակային) թունելի համախտանիշի դեպքում սա կարող է հանգեցնել բթամատի մկանների ապաճի՝ ձեռքի ֆունկցիայի լուրջ խանգարումներով։

Երեկ Արաբկիր ԲԿ-ում, գործընկերոջս՝ Դավիթ Աբրահամյանի հետ միասին, հերթական անգամ բախվեցինք նմանատիպ դեպքի։ Նման պատմություններով պացիենտներ հանդիպում են թե՛ Երևանում, թե՛ Գորիսում, թե՛ Սիսիանում և թե՛ այլ քաղաքներում․․․ եւ բոլորն էլ նույն բանն են ասում, երբ հարցնում ես՝ «ինչո՞ւ ժամանակին չեք դիմել»…

Ցավոք, դեռ պահպանվել է «դանակը ոսկորին հասնելուց հետո բժշկի դիմելու» սխալ սովորույթը։ Բայց հիշե՛ք՝

Եթե վաղ դիմեք մասնագետի, հաճախ հնարավոր է խնդիրը լուծել առանց վիրահատության։

Իսկ ուշացած փուլերում մկանները կարող են անդառնալիորեն տուժել։

Եթե մատերը թմրում են, թուլանում են կամ ունեք նման գանգատներ՝ մի՛ հետաձգեք։ Ձեր ձեռքերի առողջությունը չափազանց կարևոր է։

Կոնսուլտացիայի համար զանգահարեք՝ 099 008 999 (Երևան, Գորիս)։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել